ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բաքվի հետ վերջին պայմանավորվածություններն անվտանգության ոլորտում լուրջ խնդիր կստեղծեն. «Հայաստան» խմբակցություն

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների միջև վերջին պայմանավորվածությունները անվտանգության ոլորտում լուրջ խնդիր կստեղծեն, կվտանգվեն ՀՀ ԶՈՒ զինծառայողները, մանավանդ, որ Փաշինյանը չի երաշխավորում, որ ռազմական գործողություններ չեն լինի: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ԱԺ  «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

Նա հավելել է, որ կարող են խնդիրներ լինել ամենօրյա ինժեներական աշխատանքներ իրականացնելու հարցում։ Հայաստանի զինված ուժերի փոխարեն առանձին հատվածներում կտեղակայվեն սահմանապահներ՝ թեթև սպառազինությամբ, իսկ ադրբեջանական կողմը զինված կլինի ծանր տեխնիկայով։

Մանուկյանն ընդգծել է, որ եթե հանկարծ Ադրբեջանի կողմից լայնածավալ հարձակում սկսվի, Հայաստանը որոշակի հատվածներում չի ունենա մարտական ​​ծառայություն իրականացնող ուժեր։ Դրա համար իրենք պնդում են, որ սահմանազատում չի կարող կատարվել մասնակի. կա՛մ պիտի ամբողջ սահմանի երկայնքով իրականացվի, կա՛մ չարվի»,- նշել է նա։

Պատգամավորը հիշեցրել է, Տեղ գյուղում էլ էին պայմանավորվել զորքերի հայելային հետքաշման մասին, բայց ադրբեջանցիները հետ չքաշվեցին, այլ եկան ու հաստատվեցին այն տարածքներում, որտեղից հեռացել էին հայկական ԶՈւ ստորաբաժանումները, միսկ հայկական իշխանություններն այսօր դրա մասին ծպտուն չեն հանում։

Նա նշել է, որ ճանաչվում են Ադրբեջանի ուզած սահմանները, իսկ Հայաստանի շահերի մասին խոսք չկա։ «Հայաստան-Վրաստան ճանապարհի երկու հատվածը և Կիրանց գյուղի տներից մեկը կանցնեն Ադրբեջանի վերահսկողության տակ։ Մինչդեռ ոչ մի խոսք չկա Հայաստանի տարածքների, Բերքարբեր գյուղի մասին, որոնք Ադրբեջանի վերահսկողության տակ են»,- ընդգծել է պատգամավորը։

 «Անցյալ շաբաթ փակ հանդիպման ժամանակ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանից հետաքրքրվեցի՝ Տավուշում սահմանի սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ լուծում կա՞։ Նա պատասխանեց, որ ոչ։ Ի՞նչ տեղի ունեցավ այս մեկ շաբաթվա ընթացքում: Հանկարծ հաղորդագրություն է հայտնվում, որ տեղի է ունեցել հանձնաժողովների ութերորդ նիստը։ Մամուլի հաղորդագրություն է տարածվել, որտեղ նշված է, որ Փաշինյանը ստել է, ստվերային պայմանավորվածություններ են ձեռք բերվել, իսկ Մհեր Գրիգորյանի հանձնաժողովն ընդամենը կատարող է։ Ընդ որում, ավելի վաղ հանձնաժողովն ասել էր, որ կան անհասկանալի պահեր, իսկ ՀՀ ԱԳՆ ղեկավարն ասել է, որ քարտեզների հարցում համաձայնություն չկա»,- եզրափակել է Գեղամ Մանուկյանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular