ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այս ամենը շարունակվելու է այնքան ժամանակ, քանի Նիկոլն իշխանության է․ Արմեն Աշոտյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից հեռավար կարգով պատասխանել է քաղաքացիների կողմից իրեն ուղղված հարցերին:

Քաղաքացի Կարեն Վարժապետյանը  հարցրել է. «Սամվել Վարդանյանին դաժան ծեծի են ենթարկել, խնդրում եմ, ասեք՝ ինչքա՞ն է շարունակվելու»:

Արմեն Աշոտյանը պատասխանել է. «Սամվել Վարդանյանի նկատմամբ իրականացված վայրագությանը դժվար է գնահատական տալ՝ պահպանելով բարեվարքության կանոնները։ Նա Նիկոլ Փաշինյանի ոստիկանական ռեժիմի հերթական հակառակորդն է, և Նիկոլն արագացված տեմպերով հավասարվում է Ուգանդայի, Զիմբաբվեի կամ Կամբոջայի՝ սեփական ժողովրդի արյունը քամող դիկտատորներին։

ՎաԽ՝ սա է Փաշինյանի և՛ ներքին հոգեվիճակը, և՛ իշխանությունը պահելու միակ գործիքը։ Եվ այս պարանոիդալ իրականությունը նա փորձում է ամեն գնով տարածել հանրապետությունով մեկ։ Նա վախեցնում է ժողովրդին պատերազմով, զոհերով, կալանքներով, հիմա՝ նաև խոշտանգումներով։ Նա լավ չի պատկերացնում, որ նման դաժանություններով  լեգիտիմացնում է ռադիկալիզացիան։ Եվ սա հղի է բումերանգի էֆեկտով:

Գրանտներով ժամանակին բուծված կոմերսանտ-իրավապաշտպանները և արևմտյան դեսպանները կշարունակեն, բերանները  Cabernet-Sauvignon լցրած, լռել Հայաստանի սադամիզացիայի մասին։ Այն, որ  «ժողովրդավարության բաստիոնն» իրականում վերածվել է հակաժողովրդական Բաստիլի, իրենց վարդագույն ակնոցներով չի երևում։

Այս ամենը շարունակվելու է այնքան ժամանակ, քանի Նիկոլն իշխանության է։ Իսկ նա իշխանության կմնա այնքան ժամանակ, քանի դեռ մենք՝ որպես ժողովուրդ, իրեն դեն չենք նետել վարչապետական կաբինետից»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular