Տավուշցիները բացեցին ճանապարհը․ գյուղերի վարչական ղեկավարները կհանդիպեն Մհեր Գրիգորյանի հետ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՔաղաքացիները բացում են Երևան-Թբիլիսի միջպետական ճանապարհը։
Տավուշի սահմանամերձ 4 գյուղի վարչական ղեկավարներն ապրիլի 22-ին հանդիպելու են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ:
Այդ մասին լրագրողներին հայտնել է Կիրանցի վարչական ղեկավարը։
Քննարկվելու են սահմանի հետ կապված հարցերը, ներկայացվելու են բնակիչների մտահոգությունները:
Հիշեցնենք, որ տավուշցիները Երևանի ու Բաքվի երեկվա պայմանավորվածություններից հետո, ի նշան բողոքի, փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը։
Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։