ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայրիկի նամակը դստերը. Ոչ ոք պարտավոր չէ ինչ-որ բան անել քեզ համար

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Եթե ինչ-որ մեկը քեզ սիրում է, ուրեմն` դու յուրահատուկ ես, դու նրան դարձնում ես երջանիկ: 

newmag-ը ներկայացնում է վերլուծաբան Հարրի Բրաունի նամակը դստերը, որը նա գրել է 1966-ին, բայց արդիական ու օգտակար է առ այսօր:

Շուտով Ծննդյան տոներն են, և ես նորից չգիտեմ` ինչ նվիրել քեզ: Ես գիտեմ, որ դու սիրում ես գրքեր, խաղեր ու շորեր: Բայց ես ուզում եմ քեզ նվիրել մի բան, որը քեզ հետ կլինի ընդմիշտ: Այնպիսի մի բան, որը քեզ ամեն Ծննդյան տոներին կհիշեցնի իմ մասին: Եվ ես, կարծես, գիտեմ, թե ինչ կարող եմ քեզ տալ: Մի պարզ ճշմարտություն, որի մասին ես միանգամից չեմ իմացել: Եթե դա դու հիմա հասկանաս, այն քո կյանքն ավելի լավը կդարձնի: Դու ավելի պաշտպանված կլինես խնդիրներից: Ես քեզ նվիրում եմ մի պարզ ճշմարտություն:

Ոչ ոք պարտավոր չէ ինչ-որ բան անել քեզ համար:

Ինչ է դա նշանակո՞ւմ: Ինչպե՞ս կարող է այդ պարզ ճշմարտությունն այդքան կարևոր լինել: Հնարավոր է, հիմա այս ամենը քեզ կարևոր չի թվում, բայց այս սկզբունքը կփրկի քո կյանքը: Ոչ ոք չի ապրում քեզ համար, իմ սիրելի բալիկ, որովհետև, դու դու ես, և ուրիշ ոչ ոք: Ամեն մեկն ապրում է իր համար, իր երջանկության համար: Եվ ինչքան շուտ դա հասկանաս, այնքան արագ կազատվես սպասումից, որ ինչ-որ մեկը քեզ կարող է երջանիկ դարձնել: Դա նշանակում է, որ ոչ ոք պարտավոր չէ քեզ սիրել:

Եթե ինչ-որ մեկը քեզ սիրում է, ուրեմն` դու յուրահատուկ ես, դու նրան դարձնում ես երջանիկ:

Փորձիր հասկանալ, թե այդ որ յուրահատկության համար են քեզ սիրում և ջանքեր գործադրիր, որ սիրեն ավելի շատ: Եվ եթե մարդիկ քեզ համար ինչ-որ բան են անում` միայն այն պատճառով, որ ուզում են: Ուրեմն, դու ինչ-որ մի պատճառով թանկ ես նրանց համար: Բայց ոչ այն պատճառով, որ ինչ-որ մեկը պարտավոր է քեզ ինչ-որ բան: Դա նշանակում է, որ ոչ ոք պարտավոր չէ հարգել քեզ: Որոշ մարդիկ բարի էլ չեն լինի: Բայց հենց  դու հասկանաս, որ մարդիկ պարտավոր չեն լինել բարի, կսովորես խուսափել մարդկանցից, որոնք քեզ ցավ են պատճառում: Այո, դու էլ քո հերթին ոչ ոքի համար ոչինիչ անել պարտավոր չես: Եվ նորից. Ոչ ոք պարտավոր չէ ինչ-որ բան անել քեզ համար

Դու ավելի լավը պետք է դառնաս միայն քեզ համար:

Այդ դեպքում ուրիշներն էլ կձգվեն դեպի քեզ, կցանկանան աջակցել քեզ, կիսվել քեզ հետ: Ինչ-որ մեկը չի ցանկանա քեզ հետ լինել, խնդիրը դու չես լինի: Եթե դա տեղի ունենա, ուրեմն փնտրիր ուրիշ հարաբերություններ, որոնք դու ես ուզում: Թող ուրիշի խնդիրը քո խնդիրը չդառնա: Երբ դու հասկանաս, որ շրջապատի սիրուն ու հարգանքին պետք է արժանանալ, երբեք անհնարինը չես սպասի ու չես հիասթափվի: Ուրիշները չպետք է կիսվեն քեզ հետ իրենց զգացմունքներով, մտքերով: Բայց եթե դա անում են, ուրեմն դու արժանի ես դրան: Դու կարող ես հպարտանալ քո ունեցած սիրով, ընկերների հարգանքով, բայց մի մտածիր, որ այդպես էլ պետք է լինի, այդպես կարող ես շատ հեշտ կորցնել ձեռք բերածդ: Նրանք քեզ օրենքով չեն պատկանում, այդ ամենին պետք է արժանանալ:

Իմ ուսերից կարծես քար ընկավ, երբ հասկացա, որ ոչ ոք պարտավոր չէ ինձ համար ինչ-որ բան անել: Մինչև այն պահը, երբ չգիտեի դա, ես չափազանց շատ ջանքեր էի գործադրում, երբ չէի հասնում իմ ուզածին:

Ոչ ոք պարտավոր չէ ինձ հենց այնպես հարգել, ընկերություն անել ինձ հետ, սիրել, զարգացնել ինձ:

Արդյունքում, իմ հարաբերությունները միայն շահեցին, ես սովորեցի լինել մարդկանց հետո, որոնց հետ ուզում եմ լինել, և անել այն ամենը, ինչ ուզում եմ: Այդ ընկալումն ինձ տվեց ընկերներ, գործընկերներ, սիրելիներ, պոտենցիալ հաճախորդներ: Այն ինձ միշտ հիշեցնում է, որ իմ ուզածը ստանալ կարող եմ, եթե հաջողվի ուրիշ մարդու համար լսելի դառնալ: Ես պետք է հասկանամ, թե ինչ է նա զգում, ինչն է նրա համար կարևոր, ինչ է նա ուզում: Միայն այդ դեպքում ես կհասկանամ` ուզո՞ւմ եմ այդ մարդու հետ կապ ունենալ, թե՞ ոչ: Դժվար է երկու բառով բացատրել, թե ինչ եմ սովորել այս տարիների ընթացքում: Բայց գուցե ամեն Տոներին դու կարդաս այս նամակը ու ամեն անգամ ավելի ու ավելի շատ բան հասկանաս: Հուսով եմ, այդպես էլ կլինի, որովհետև պետք է, որքան հնարավոր է, շուտ հասկանալ. ոչ ոք պարտավոր չէ ինչ-որ բան անել քեզ համար:

Դեկտեմբերի 25, 1966 թ.
Նամակի հեղինակ` վերլուծաբան Հարրի Բրաուն

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular