«Իզվեստիա» թերթի թղթակից Սեմյոն Երյոմինի մահը նպատակաուղղված սպանություն է․ Կրեմլ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւկրաինայի զինված ուժերը գիտակցաբար են թիրախավորում ռուս լրագրողներին։
Հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Մենք խորապես ցավակցում ենք Սեմյոն Երյոմինի մահվան կապակցությամբ։ Դա մեծ ողբերգություն է»,- ասել է Պեսկով։
ՌԴ Հանրային պալատի ինքնիշխանության հարցերով հանձնաժողովի նախագահ, Զապորոժիեի «Մենք Ռուսաստանի հետ ենք» հասարակական շարժման ղեկավար Վլադիմիր Ռոգովն էլ Երյոմինի մահը նպատակային սպանություն է անվանել:
Երեկ «Իզվեստիան» հայտնել էր, որ հատուկ գործողության գոտում FPV-դրոնի հարձակման հետևանքով զոհվել է իրենց ռազմական թղթակից Սեմյոն Երեմինը:
Ռազմական թղթակիցն աշխատում էր Մարիուպոլում, «Ազովստալ» գործարանում, Մարյինկայում։ «Իզվեստիան» նշում է, որ հատուկ ռազմական գործողության գոտում նա բազմիցս վտանգել է իր կյանքը: