56-ամյա Արթուր Մակաչյանի դին եղել է հոշոտված
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր՝ ապրիլի 20-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 09:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ Աբովյան-Նուբարաշեն ավտոճանապարհին՝ Ջրվեժի ձորում, տղամարդու դի կա։ Գրել է Գագիկ Շամշյանը։
Ոստիկաններն ու քննիչները նշված հատվածում՝ ծառի տակ, հայտնաբերել են Երևանում հաշվառված 56-ամյա Արթուր Մակաչյանի դին։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ մարմինը եղել է նեխած և կենդանիների կողմից հոշոտված։
Դեպքի փաստով Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում սպանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Մակաչյանը այս տարվա փետրվարի 22-ից որպես անհետ կորած որոնվում էր ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության էրեբունու բաժնի կողմից որպես անհայտ կորած որոնվում էր 56-ամյա Արթուր Մակաչյանը։ Վերջինիս գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկատվություն ունեցողներին խնդրել էին հայտնել մոտակա ոստիկանության բաժին կամ զանգահարել է 1-02 հեռախոսահամարով։ Նրան փնտրում էին նաև հարազատները։