ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՀ «ժողովրդավարությունն» Արևմուտքի և Թուրքիայի սիրախաղում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Freedom House միջազգային հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունը ծավալուն զեկույցով անդրադարձել է Հայսատանին: Կազմակերպությունը հետանկում է արձանագրել գրեթե բոլոր ոլորտներում: Ժողովրդավարությունը որպես բրենդ հռչակած քաղաքական իշխանությանը տեղեկացնում են, որ այն հետանկում է ապրում: Այս իշխանությունը հիմա կասկածի տակ է դնում Freedom House-ի զեկույցը՝ հայտարարելով, որ այդ կառույցը չի որոշում՝ իրենք ժողովրդավա՞ր են, թե՞ ոչ:

Բայց 2 տարի առաջ հենց այդ կառույցներին էին հղում անում ու ասում, որ ժողովրդավար են, որ կոռուպցիան արմատախիլ են արել և այլն: Բայց արի ու տես, որ հենց պետական համակարգում է կոռուպցիա նկատում Freedom House-ը, այսինքն՝ Արևմուտքը:

«Լրագրողական հետաքննությունների ընթացքում բացահայտվել են պաշտոնյաների կողմից արտոնյալ գներով անշարժ գույք ձեռք բերելու, պետական հողեր ձեռք բերելու, պետական ծառայողների կասկածելի մեծ ակտիվների պաշտոնական ստուգման բացակայության, պետական գնումների պրակտիկայի՝ առանց հանրային մրցույթների՝ կասկածելի համբավ ունեցող կամ իշխանությունների հետ կապված կազմակերպություններից, ինչպես և հաճախ անօրինական գործունեությամբ զբաղվող ձեռնարկություններից, որոնց հաջողությունը կարող է կախված լինել իշխող կուսակցության բարձրաստիճան անդամների հետ կապերից»,- տարեկան զեկույցում գրում է Freedom House միջազգային հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունը՝ անդրադարձ կատարելով Հայաստանում պաշտոնյաների կամ նրանց հետ փոխկապակցված անձանց՝ 2023թ․ ցուցաբերած կասկածելի վարքագծին։

Զեկույցում շեշտվում է, որ «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորները 2023 թ․ դեկտեմբերին դեմ քվեարկեցին Հայկուհի Հարությունյանին կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պաշտոնում վերընտրելուն:

«Հարությունյանը մի շարք հետաքննություններ է նախաձեռնել իշխող կուսակցության ներկայացուցիչների և նրանց ընտանիքների անդամների նկատմամբ, ինչը գնալով ավելի շատ կասկածներ է առաջացնում կոռուպցիայի դեմ պայքարի՝ կառավարության շահագրգռվածության և մտադրության վերաբերյալ»,- նշվում է զեկույցում:

Նման բազում խնդիրներ ՀՀ-ում եղել են 2018թ.-ից ի վեր, սակայն Freedom House-ը միայն հիմա նկատեց, որ կա նման գործելաոճ:

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը 1or.am-ին ասել էր, որ երկար չի կարող շարունակվել Փաշինյանի՝ երկու աթոռի նստելու քաղաքականությունը.

«Հիմա հարց է, թե ե՞րբ և որտեղի՞ց պաշտոնանկ կարվի այս իշխանությունը: Բազմիցս եմ ասել, որ նման գործելաոճը լավ բանի չի բերելու իր համար»: Այսինքն՝ կարելի է ենթադրել, որ Արևմուտքը նման զեկույցներով իրեն ապահովագրում է: Եթե առաջ գան քաղաքական հարցեր, ապա կհիշի այս զեկույցները և կասի, որ դադարեցում է այս կամ համագործակցությունը, քանի որ Փաշինյանը ժողովրդավար չէ:

Այս համատեքստում պատահական չէ, որ Արևմուտքը Հայաստանին մաս-մաս է տրամադրում նույնիսկ խոստացված ֆինանսական աջակցությունները: Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը կարծում է, որ Արևմուտքն իրեն ապահովագրում է, բայց քաղաքական մակարդակում, պաշտոնյաների հետ շփման ընթացքում դրա մասին առայժմ չեն հիշի:

«Քաղաքական բլոկի մասով այս պահին մտահոգություն չունեմ: Իրենք նպատակ են դրել Հայաստանը դուրս բերել ռուսական ազդեցության գոտուց, իրենք բոլոր ասպեկտներով պայքարում են Ռուսաստանի դեմ և Նիկոլ Փաշինյանն իրենց համար գործիք է, որ դա կյանքի կոչի: Դրա համար էլ պետք է օբյեկտիվորեն լեզու գտնի Թուրքիայի հետ: Տարածաշրջանում կա 3 պետություն, որ կարող են դոմինանտություն կատարել՝ Ռուսաստանը, Թուրքիան, Իրանը: Բնականաբար, դա Ռուսաստանը չէ, Իրանի նկատմամբ ևս բացասական վերաբերմունք կա, մնում է միայն Թուրքիան: Պարզ է, որ իրենք հորդորում են Փաշինյանին, որ հարաբերությունները բարելավի Թուրքիայի հետ: Նա էլ այդ խնդիրը կատարում է մաքսիմալ՝ Արարատ չէ, Արագած է և այլն: Ցեղասպանության հետ կապված Օվերտոնի պատուհան է բացում և այլն»,- եզրափակեց Բոզոյանը:

Ըստ մասնագետի՝ նման արձանագրումներ հեղինակավոր կազմակերպությունները կշարունակեն անել, իսկ թե ե՞րբ և որտե՞ղ դրանք կկիրառվեն, ցույց կտա ապագան:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular