ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչպես խաբել տավուշցիներին. համառոտ ձեռնարկ՝ Նիկոլ Փաշինյանից

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանը համաձայնել է վերադարձնել Տավուշի հատվածում Ադրբեջանի պահանջած գյուղերը՝ դրա դիմաց չստանալով ոչինչ։ Վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանն օրերս գնացել էր Ոսկեպար, Կիրանց և Բերքաբեր, իսկական ներկայացում բեմադրել, գյուղացիներին համոզել, թե լինելու է այնպես, ինչպես իրենք են ուզում։

Ի սկզբանե ակնհայտ էր, որ Փաշինյանն ընդամենը փորձում է մոլորեցնել մարդկանց և անակնկալի բերել։ Ընդամենը մեկ օր տևեց Փաշինյանի այս ներկայացումը։ Երեկ վարչապետի աշխատակազմը հայտնեց, որ սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովները հանդիպել և պայմանավորվել են։

Ըստ էության, Ադրբեջանին են վերադարձվում նրա պահանջած 4 գյուղերը, թեև Փաշինյանի աշխատակազմն ասում է՝ 2,5։ Հայկական կողմը վերադարձնում է Ադրբեջանի պահանջած գյուղերը, իսկ ի՞նչ է ստանում, ըստ Վարչապետի աշխատակազմի՝ անվտանգային ռիսկերի նվազեցում։ Ընդհանրապես, գործող իշխանությունների վարքն այս պայմաններում չափազանց կանխատեսելի է, հնարավորինս ամեն ինչ անում են հանրային դժգոհության ալիքը հեռացնելու, ժողովրդին հնարավորինս խաբելու համար, որպեսզի կարողանան կատարել բոլոր պահանջները։

Տարածված տեղեկատվությունից հետո, իշխանական պատգամավորները և քարոզիչները փորձում են սոցիալական ցանցերում տպավորություն ստեղծել, թե ոչինչ էլ չի զիջվում, բայց նույնիսկ իրենց իսկ հաղորդագրության և պարզաբանման տեքստերում ակնհայտ էր, որ գործող իշխանությունները կատարել են Ադրբեջանի բոլոր պահանջներն անխտիր։ Համենայնդեպս հայտարարության տեքստում նշել են Ալմա-Աթայի հռչակագրի մասին, այդպես փորձելով տպավորություն ստեղծել, թե հայկական կողմի ինչ-որ ցանկություն ևս կատարվել է։

Տեղեկությունը հայտնի դառնալուց հետո Տավուշի մարզում բողոքի ակցիա է սկսվել, մարդիկ փակել են միջպետական ճանապարհի հատվածը, պահանջել Փաշինյանի հետ հանդիպում։ Տրամաբանությունը հուշում է, որ Երևանում էլ պետք է արդեն գիշերը բողոքի լայնածավալ ցույցեր սկսվեին, սակայն ընդամենը մի քանի տասնյակ մարդ է հավաքվել Կառավարության դիմաց և Ազատության հարպարակում, իսկ ընդդիմությունից ընդհանրապես որևէ ծպտուն չի լսվել։

Ալլա Նանումյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular