ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանը շարունակում է իր հանցագործությունները. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Որևէ ժողովրդի կամ էթնիկ խմբի պատմամշակութային հուշարձանների, հոգևոր արժեքների, ազգային մշակույթի այլ տարրերի ոչնչացումը կամ յուրացումը դիտվում է որպես մշակութային ցեղասպանություն։ Հենց այսպիսի երևույթ է տարիներ շարունակ, առավել ևս՝ հիմա, տեղի ունենում Արցախում։ Ճիշտ է՝ դեռևս 2020 թվականի Արցախյան պատերազմից հետո էր Ադրբեջանը սկսել ոչնչացնել հայկական կոթողները, հուշարձաններն ու մշակութային արժեքները, բայց ողջ Արցախի բռնազավթումից հետո այս գործընթացը նոր թափ է ստացել։ Իսկ այն պարագայում, երբ արդեն պարզ է, որ ռուս խաղաղապահները դուրս են գալիս Արցախից, Ադրբեջանը կարող է ամբողջովին ձեռքերին ազատություն տալ ու իսպառ վերացնել հազարամյակների ընթացքում հայերի թողած հետքերը։

Դրան զուգահեռ մեծ արագությամբ Արցախի տարածքում ինչ-որ կառույցներ են ստեղծվում այն համատեքստում, թե իբր իրենք վերականգնում են ադրբեջանական «հինավուրց» կոթողները։ Հաշվի առնելով ադրբեջանական քարոզչության բնույթը՝ պարզ է, թե ինչ նպատակներ է իր առաջ դրել Բաքուն։ Ադրբեջանական կեղծ պատմագիտության համատեքստում զարգացվում է, այսպես կոչված, «աղվանական տեսությունը»։ Անգամ փորձ է կատարվում իրականությունը ներկայացնել հակառակ տեսանկյունից, թե իբր հայերն են ոչնչացրել ադրբեջանական մշակութային արժեքները։

Ադրբեջանական կառավարող շրջանակների կողմից պարբերաբար կազմակերպվում են այցելություններ Արցախի այս կամ այն բնակավայր, որոնց ժամանակ լրագրողների խմբերի կամ արտերկրյա պաշտոնյաների տանում են՝ ցույց տալու, թե իբր հայերն ավերել ու ոչնչացրել են ադրբեջանական հուշարձանները։

Վերջերս էլ համացանցում տարածված լուսանկարներից պարզ է դառնում, որ ադրբեջանցիները հիմնովին քանդում են Արցախի Ազգային ժողովի շենքը, ապա անցնում նաև խորհրդարանի շենքի հարևանությամբ գտնվող Ազատամարտիկների շենքը քանդելուն։ Մյուս կողմից էլ՝ տարածվող լուսանկարներից պարզ է դառնում, թե ինչպես է վերանորոգման անվան տակ Ադրբեջանը ավերում Շուշիի Ղազանչեցոց տաճարը, իսկ Շուշիի «Կանաչ ժամը» ընդհանրապես հողին է հավասարեցվում։ Պարզ է, թե ադրբեջանական հանցագործությունները ինչ արդյունքների կարող են հանգեցնել, եթե անարգել շարունակվի հայկական մշակութային արժեքների ոչնչացումը։ «Կանաչ ժամի» ճակատագրին կարժանանան բոլոր հայկական կառույցները և հուշարձանները։ Այս հարցի վերաբերյալ կոնկրետ քայլեր են պահանջվում ՀՀ իշխանություններից՝ միջազգային հարթակներում ադրբեջանական հանցագործությունների մասին բարձրաձայնելու առումով։ Բայց նրանք ընդհանրապես մատը մատին չեն տալիս։

Իշխող կուսակցության ներկայացուցիչները միայն ներքին ընդդիմախոսներին սպառնալուց, ճնշելուց են իրենց վստահ զգում, իսկ երբ խոսքը վերաբերում է կոնկրետ գործին, ապա նրանք չկան, զրո են։ Հայաստանյան ՀԿ-ների զգալի մասը նույնպես հիմնականում լուռ է, այնինչ ամենափոքր հարցերի շուրջ մեծ աղմուկ կարող են բարձրացնել, դիմել միջազգային կազմակերպություններին։

Այսինքն, եթե անհրաժեշտ աշխատանք չտարվի ու միայն պարբերաբար լուսանկարներ հայտնվեն մամուլում, ապա կկրկնվի, օրինակ՝ Նախիջևանում Նոր Ջուղայի խաչքարների ոչնչացման պատմությունը։ Հասկանալի է, չէ՞, որ բավական մեծ թվով մշակութային արժեքներ ևս ոչնչացվում են, սակայն դրա մասին հայ հանրությունը տեղյակ չէ, քանի որ հասանելիություն չկա դեպի Արցախ։ Ուստի, հարկավոր է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել նաև ադրբեջանական հանցանքները մնացած դեպքերում ևս հստակ ֆիքսելու համար։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular