ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԿԽՄԿ-ն մեկնաբանել է Ռուբեն Վարդանյանի հացադուլի հետ կապված իրավիճակը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն չի կարող տեղեկություններ հրապարակել Բաքվում պահվող հայերի առողջական վիճակի մասին, կոմիտեն նման հարցերով զբաղվում է գաղտնի կարգով։

Sputnik Արմենիային այս մասին ասաց Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին՝ մեկնաբանելով ԼՂ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի հացադուլը։

«Կարող եմ տեղեկացնել, որ ապրիլին մենք հերթական անգամ այցելել ենք բոլոր անձանց, այդ թվում՝ նշված անձին։ Անձանց պահման պայմանների, նրանց առողջական վիճակի հարցը կոնֆիդենցիալ է. մենք դրանք քննարկում ենք անմիջապես իրավասու մարմինների և հենց անձանց հետ»,– ասաց Ամատունին։

Ամատունու խոսքով՝ եթե այդ հարցերը հատուկ ուշադրություն են պահանջում, ապա ԿԽՄԿ–ն ավելի հաճախ է անդրադառնում դրանց՝ իշխանությունների հետ երկխոսության շրջանակներում։

Ավելի վաղ Բաքվի բանտում պահվող բարերար և գործարար, Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ընտանիքը հայտարարել էր, որ նա ապրիլի 5-ից հացադուլ է սկսել:

Վարդանյանի ընտանիքի հայտարարության մեջ նշվում է, որ հացադուլը սկսվել է Վարդանյանի և նրա փաստաբանի կողմից ժամանակին արդար և թափանցիկ դատաքննություն անցկացնելու բազմաթիվ խնդրանքներից հետո:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular