ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


G7-ի երկրները Հայաստանին և Ադրբեջանին կոչ են արել հասնել տևական խաղաղության

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մեծ յոթնյակի (G7) երկրները Հայաստանին և Ադրբեջանին տևական խաղաղության հասնելու կոչ են արել և հայտարարել էսկալացիայի անթույլատրելիության մասին:

Այս մասին G7-ի երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հայտարարություն են տարածել։

«Մենք կոչ ենք անում Հայաստանին և Ադրբեջանին պահպանել լիակատար հանձնառությունը խաղաղ գործընթացին՝ հասնելու արժանապատիվ և հարատև խաղաղության՝ հիմնված ուժի չկիրառման, ինքնիշխանության հարգանքի, սահմանների անխախտելիության և տարածքային ամբողջականության սկզբունքների վրա»,- նշվում է հայտարարության մեջ։

G7-ը կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին համապատասխան քայլեր ձեռնարկել Լեռնային Ղարաբաղ փախստականների անվտանգ, արժանապատիվ և կայուն վերադարձի ապահովման համար:

Անդրադառնալով հարաբերությունների կարգավորմանն ուղղված՝ Հայաստանի և Թուրքիայի ջանքերին՝ G7-ի դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարները կոչ են արել բացել երկու երկրների միջև սահմանները:

G7-ի երկրներն են ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Ճապոնիան, Կանադան, Իտալիան, Գերմանիան, Ֆրանսիան։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular