ԱՄՆ-ն ներգրավված չէ որևէ հարձակողական գործողությանը. Բլինկենը՝ Իրանին հարվածի մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄիացյալ Նահանգները ներգրավված չէ որևէ հարձակողական գործողությանը, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենն այն բանից հետո՝ մեկնաբանելով Իսրայելի հարվածն Իրանին:
«Այն, ինչի վրա մենք կենտրոնացած ենք, ինչի վրա կենտրոնացած է «Մեծ յոթնյակը», և դա արտացոլված է մեր հայտարարությունում և մեր զրույցում, լարվածությունը թուլացնելու մեր աշխատանքն է», - ասել է Բլինկենը:
Նշենք, որ Իսրայելն ու Իրանը մտադիր չեն նոր փոխադարձ հարվածներ հասցնել, հաղորդել է CNN-ը՝ հղում անելով երկրներից մեկի հետախուզական ծառայությունների աղբյուրին։
Ինչպես նշել է հեռուստաալիքի զրուցակիցը, «հարձակումների շարքն ավարտվել է»։ Նրա խոսքով՝ իրանական հարձակում Իսրայելի վրա չի սպասվում՝ ի պատասխան հրեական պետությանը վերագրվող հարձակմանը:
Ավելի վաղ ամերիկյան ABC հեռուստաալիքը, վկայակոչելով ԱՄՆ վարչակազմի պաշտոնյային, հայտնել էր, որ Իսրայելն անցած գիշեր հարված է հասցրել Իրանի տարածքում գտնվող օբյեկտին։ CNN-ը, հղում անելով նաև ամերիկացի պաշտոնյային, նշել է, որ հարձակումը Իսրայելի պատասխանն էր ապրիլի 13-ին Իրանի հարձակմանը։