ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մենք Հայաստանի հետ դեռ դաշնակիցներ ենք․ Սերգեյ Լավրով

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մենք Հայաստանի հետ դեռ դաշնակիցներ ենք, կան մարդիկ, ովքեր հասկանում են Ռուսաստանի դերը Հայաստանի անվտանգության և տնտեսական զարգացման գործում։

Մի քանի լրատվամիջոցների հետ զրույցում ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

Նա նշել է, որ կան փաստեր, և դա «շատ համառ բան է»։

«Հուսով եմ՝ այնտեղ կան այնպիսիք, ովքեր հասկանում են Ռուսաստանի Դաշնության կարևորությունը Հայաստանում անվտանգության զարգացման համար»։

Լավրովը նաև հիշատալել է Փաշինյանի վերջին խոսքերն այն մասին, որ Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունները դժվար ժամանակներ են ապրում, սակայն «դրանց կարևորությունը չի կարելի գերագնահատել Հայաստանի պետականության, ինքնիշխանության, անվտանգության և տնտեսական զարգացման համար»։

«Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել ՌԴ-ից, այն ամենաշատ օգուտներն է ստանում ԵԱՏՄ-ից, տնտեսության 35%-ը կապված է դրան»,- ընդգծել է ՌԴ ԱԳ նախարարը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular