ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրան-Իսրայել հակամարտությունը սրվում է. ի՞նչ է սպասվում տարածաշրջանում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իսրայելը ապրիլի 1-ին հրթիռային հարված էր հասցրել Դամասկոսում գտնվող Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատանը, որի հետևանքով փլուզվել էլ հարակից տունն ու վնասվել դիվանագիտական ներկայացուցչության շենքը:

Հրթիռակոծության հետևանքով զոհվել էր Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի բարձրաստիճան զինվորական Մոհամմադ Ռեզա Զահեդին:

Իսրայելական հարձակմանը հաջորդել էր բախումները Լիբանանի հետ. նախ «Հըզբալլահ»-ն էր հարվածներ հասցրել Իսրայելի ուղղությամբ, ապա Իսրայելի պաշտպանության բանակի կործանիչները հարձակվել էին Լիբանանում «Հըզբալլահ» շարժման խոշոր ռազմական համալիրի վրա:

Իսրայելական հարձակմանը Իրանի պատասխանը շատ չուշացավ. ապրիլի 13-ի լույս 14-ի գիշերը Իրանը տասնյակ անօդաչու սարքեր էր արձակել Իսրայելի ուղղությամբ:

«Թեհրանը կոշտ կարձագանքի ցանկացած երկրի, որը կբացի իր օդային տարածքը կամ տարածքը՝ Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակումների համար», – հայտարարել էր Իրանի պաշտպանության նախարար Մոհամմադ Ռեզա Աշտիանին։

Այսօր վաղ առավոտյան Իսրայելը հրթիռային ուղղակի հարվածներ սկսեց հասցնել Իրանին: Հարվածների մի մասը Իսֆահանի Ուրանի հարստացման կենտրոնի ուղղությամբ են եղել:

Իրանական կողմը հայտնել է, որ Իսրայելական հարձակման ընթացքում գործի է դրվել ՀՕՊ համակարգ և ավերածություններ չեն գրանցվել:

Ավելի վաղ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի միջուկային պաշտպանության և անվտանգության ստորաբաժանման ղեկավար գեներալ Ահմադ Հաքթալաբը հայտնել էր. «Եթե Սիոնիստական ռեժիմը որոշի գործողություններ ձեռնարկել մեր միջուկային օբյեկտների և կենտրոնների դեմ, նա անպայման կբախվի մեր արձագանքին»:

Իրան-իԻսրայել հակամարտությունը վերջին օրերին արագորեն զարգանում է, ինչը կարող է բացասաբար ազդել տարածաշրջանային քաղաքական զարգացումների և խաղաղության վրա:

Ի՞նչ է սպասվում տարածաշրջանում. հարցի պատասխանը դեռևս չի ուրվագծվում:

Հուրի Բաղդասարյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular