ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


1915թ. Մեծ Եղեռնի ժամանակ սկսվել է Վանի հերոսամարտը. պատմության այս օրը (19 ապրիլ)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Վենեսուելլա՝ Անկախության օր, Սիերա-Լեոնա՝ Հանրապետության օր, Ռուսաստան՝ Ղրիմի, Թամանի և Կուբանի Ռուսական կայսրության կազմ մտնելու օր, Պոլիգրաֆիայի օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1728-վախճանվել է լեհահայ պատմագիր Հովհաննես-Թովմաս Յոսեֆովիչը։

1911-վախճանվել է գործածար, բարեգործ Ալեսանդր Մանթաշյանցը։

1915–Մեծ Եղեռնի ժամանակ սկսվել է Վանի հերոսամարտը, Վան քաղաքի և Վան նահանգի հայկական բնաչության ինքնապաշտպանական մարտերը, որոնք տևել են մոտ 1 ամիս:

1942–ծնվել է բանասեր, հայագետ Աբրահամ Տերյանը։

1945-ԽՍՀՄ կառավարության ղեկավար Ի. Ստալինը Մոսկվայում ընդունել է Ամենայն հայոց կաթողիկոսի տեղապահ Գևորգ արքեպիսկոպոս Չորեքչյանին, որը առաջադրել է լուծման կարոտ ազգային հարցեր՝ հայկական հողերի պահանջը, սփյուռքահայերի վերադարձի թույլտվությունը և այլն։

1960-ծնվել է  երգահան, երաժիշտ Արա Գևորգյանը։

1978-ծնվել է ռուսահայ արտիստուհի , «Comedy Woman» հեռուստաշոուի պրոդյուսեր Նատալյա Եպրիկյանը։

1992–Հայաստանի Գերագույն Խորհրդի կողմից հաստատվել է Հայաստանի Հանրապետության զինանշանը:

2000–վախճանվել է ճանաչված նկարիչ Գրիգոր Խանջյանը:

2001-Ազատության հրապարակում 33 հասարակական քաղաքական կազմակերպություններ և  շուրջ 10 հազար ցուցարարներ վերջին փորձերն են գործադրել կանխելու իրենց բնորոշմամբ «ազգակործան գործընթացը»՝ ԲԷՑ-երի վաճառքը AES «Silk Road» ամերիկյան կազմակերպությանը։

2002-մի քանի հազար մարդ է հավաքվել Ազատության հրապարակում՝ ի պաշտպանություն «Ա1+»-ի, հանրահավաքին  գերիշխել են իշխանափոխության կոչերը: 

- տեղի է  ունեցել  Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատի հիմնադիր համագումարը:

2007-մահափորձ է կատարվել «Վստրեչի Ապեր» մականունով թաղային հեղինակություն՝ Արամ Վարդանյանի հանդեպ։

2008-ընդդիմադիր ուժերը Ալեքսանդր Մյասնիկյանի արձանին հարող մանկական զբոսայգու տարածքում անց են կացրել մարտի 1-ից հետո առաջին արտոնված հանրահավաքը` բարձրաձայնելով պայքարը շարունակելու իրենց վճռականությունը:

2013-ընդդիմադիր ՀԱԿ-ը բողոքի ցույց է անց կացրել Երևանի քաղաքապետարանի առջև` պահանջելով պաշտոնանկ անել գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանին:

2014-վախճանվել է գործարար և բարերար Հրանտ Վարդանյանը։

2016-պոեզիայի գծով Պուլիտցերյան մրցանակ է շնորհվել ամերիկահայ հանրահայտ գրող, գրականագետ ու պատմաբան Փիթեր Բալլաքյանին։  

-«Ազատությո՛ւն Լևոն Հայրապետյանին», «Փոխե՛լ խափանման միջոցը» կոչերով մի քանի տասնյակ քաղաքացիներ բողոքի երթ են անց կացրել Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան մոտ։

2017-Եզդիների սուրբը՝ Մալաքե Թաուսը,  տեղափոխվել է Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղում գտնվող նորակառույց սրբավայրը, որտեղ հավաքվել են եզդիները  նշելու իրենց ամենակարևոր տոնը՝ Նոր տարին։

2018-Նորընտիր վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարվել է կառավարության կողմից շաբաթներ առաջ իրեն նվիրված պետական առանձնատան նկատմամբ սեփականության իրավունքից:

- Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարի ելած ընդդիմադիր գործիչ Նիկոլ Փաշինյանի մի շարք աջակիցներ բերման են ենթարկվել կառավարական 3-րդ մասնաշենքի մերձակայքից։

2021-Փաշինյանը աղմկահարույց հայտարարություն է արել՝ առաջարկել է փոխել պարտադիր ժամկետային ծառայության ժամկետները։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1706-Իսպանական ժառանգության համար պատերազմում տեղի է ունեցել Կալչինատոյի ճակատամարտը, որը ավարտվել է ֆրանսիա-իսպանական ուժերի հաղթանակով։

1783-Եկատերինա 2-րդը ստորագրել է Ղրիմը և Կուբանի մարզը Ռուսաստանին միացնելու հռչակագիրը։

1810-սկսվել է ժողովրդական ապստամբությունը Կարակասում, որը սկիզբն է Վենեսուելայի Իսպանիայից անջատվելու համար մղվող պատերազմի։

1839- ընդունվել է լոնդոնյան պայմանագիրը, որը ճանաչել է Բելգիայի անկախությունը Հոլլանդիայից։

1850-ԱՄՆ-ը և Անգլիան ստորագրել են համատեղ Պանամայի ջրանցքը կառուցելու պայմանագիր՝ ավելի ուշ ԱՄՆ-ը այն կառուցել է միայնակ։

1897-կայացել է առաջին Բոստոնյան մարաթոնը։

1919-Լեսլի Լերոյ Իրվինը իրականացրել է առաջին ազատ թռիչք-անկումը աէրոպլանից՝ պարաշյուտի օգտագորմամբ։ -լեհական զորքերը գրավել են Վիլնյուսը։

1941-ԱՄՆ-ի սենատը որոշում է ընդունել հրեական Իսրայել պետություն ստեղծելուն աջակցելու մասին։

1947-Հնդկաստանի «Հնդկական ազգային կոնգրես» կուսակցությունը համաձայնվել է երկիրը բաժանել երկու մասի՝ Հնդկաստանի և Պակիստանի։

1965-Գորդոն Մուրը ձևակերպել է «Մուրի օրենքը», ըստ որի միկրոպրոցեսորում եղած տրանզիստորների թիվը կրկնապատկվում է յուրաքանչյուր տարի։

-Վոլժսկի ավտոգործարանում հոսքագծից դուրս է եկել առաջին ՎԱԶ-2101-ը, որին ժողովուրդը կոչել է «կոպեյկա»։

1995-իրականացվել է ահաբեկչական ակտ Օկլահոմա-Սիթիում, զոհվել է 168 մարդ։ Դա առաջին մաշտաբային ահաբեկչական գործողությունն էր ԱՄՆ-ում։

Կ․ Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular