Ռուսաստանում ինքնաթիռ է կործանվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄիջադեպը տեղի է ունեցել Ստավրոպոլի երկրամասի Կրասնոգվարդեյսկի շրջանում։ Սոցցանցերի օգտատերերը տեսանյութ են հրապարակել, որը ենթադրաբար նկարահանվել է ինքնաթիռի կործանման պահին. երևում է, որ այն այրվում է։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաստատել է այս տեղեկությունը։
Գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ Tu-22M3 ռմբակոծիչը «վթարի է ենթարկվել մարտական առաջադրանքը կատարելուց հետո՝ վերադառնալով օդանավակայան, կործանման նախնական պատճառը եղել է տեխնիկական անսարքությունը»։
Պաշտպանության նախարարության տվյալներով՝ անձնակազմի երեք անդամները հասցրել են լքել ինքնաթիռը: