ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Համառոտ ամփոփում ՀՀ մրցակցային դատավարության դրսևորումներից. Հովհաննես Քոչարյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հովհաննես Քոչարյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Քրեական գործերով դատարանները, որպես կանոն, մեղադրանքի կողմի վկայի նախաքննական ցուցմունքները հրապարակում են ամեն գնով: Կան հակասություններ վկայի դատաքննական ցուցմունքների հետ, թե չկան, էական են այդ հակասությունները, թե ոչ, դատարաններին շատ չի հուզում: Նույնիսկ դեպքի հանգամանքների լիակատար մոռացությունը դատարանները համարում են վկայի նախաքննական ցուցմունքների հրապարակման պատշաճ առիթ: Ասում են դա էլ է հակասություն տրամաբանական օրենքները այս պարագայում չեն գործում: Դե...պիտի ինչ-որ ձևով հաղթահարվի վկայի տոտալ «ամնեզիան»: Բայց Աստված չանի, որ ցուցմունքների հրապարակումից հետո վկան հանդիսավոր կերպով չարտասանի «ՊՆԴՈՒՄ ԵՄ ՆԱԽԱՔՆՆԱԿԱՆ ՑՈՒՑՄՈՒՆՔՆԵՐՍ» մոգական բառերը: Սկսվում է վկայի բմբլահանման կամ հիպնոսի պրոցեսը, մեղադրանքի կողմի պրեսինգին միանում է դատարանը, վկային մի քանի անգամ հիշեցնում են սուտ ցուցմունքի համար պատասխանատվության մասին, բորբոքվում են բոլոր հնարավոր կրքերը, հնչում են հին աստվածների անեծքները, ապացուցման պրոցեսը վերածվում է ինկվիզիցիայի, հարցաքննությունը եզրափակելու սրբազան առաքելությունն իր ձեռքն է վերցնում մեղադրող դարձած դատարանը: Բա որ էսքանից հետո էլ կոշտ պրոցեդուրան մի կերպ վերապրած ու շոկի մեջ գտնվող վկան չի ֆայմում ու չի ֆայմում արտասանի «ՊՆԴՈՒՄ ԵՄ ՆԱԽԱՔՆՆԱԿԱՆ ՑՈՒՑՄՈՒՆՔՆԵՐՍ» մոգական բառերը: 
 Վերջ, կատաստրոֆա, գեպոլիտիկ ՉՊ...
________________
Բարև, Տորքվեմադա

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular