ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արտակ Ալեքսանյանի տան բակում 2 արկ է ընկել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Երբ առաջնագծում ինչ որ տեղ ադրբեջանցիները ձախողում էին, կամ մերոնք լավ «դաս» էին տալիս, նրանք իրենց բնավորության համաձայն սկսում էին հրթիռակոծել բնակավայրերը։ Պատերազմից մոտ 2 ժամ անց Հերհեր գյուղը հայտնվեց նրանց թիրախում, «սնարյադները» եկան նաև դպրոցի ուղղությամբ»,- 7 ամիս առաջ Արցախի դեմ սկսված ռազմական օպերացիայի դրվագները MediaHub-ին պատմում է համայնքի ղեկավարը։

Արման Ալեքսանյանի խոսքով՝ սեպտեմբերի 19-ին գյուղը շունչը պահած սպասում էր «ինչ-որ բանի»։ Գիտեին, որ լարվածությունը պիտի պայթեր, սակայն որևէ մեկի մտքով չէր անցել, որ շրջափակումից հետո դեռ պետք է պատերազմեին, հետո լքեին իրենց բնակավայրերը։

«Երբ սկսվեց պատերազմը, ես աշխատավայրում էի։ Շատ արագ կազմակերպեցինք բնակչությանը տեղավորել թաքստոցներում։ Պատերազմի առաջին ժամերը դեռ դիրքերի ուղղությամբ էր, բայց որոշ ժամանակ անց՝ սկսվեց գյուղի հրթիռակոծությունը։ Առաջին հարվածը դպրոցն էր, հետո տները։ Միայն մեր տան բակում 2 արկ է ընկել, ամբողջ ապակիները ջարդվել են, տան մի մասը՝ փլվել։ Բախտներս բերել է, տուժածներ չենք ունեցել»,- հիշում է Արտակ Ալեքսանյանը։ 

Բնակչությանն ապաստարաններ տեղափոխելուց հետո նա ևս բարձրացել է դիրքեր, որտեղ կյանքի ու մահվան կռիվ էր։

«Թշնամու զորքն ու զենքը տասապատիկ անգամ շատ է եղել, բայց մերոնք չեն նահանջել։ Աշխարհազորն ու բանակը կռվել են։ Հենց նկատում էին մեր կողմից որոշակի առաջխաղացում կա, կամ հաշվում էին իրենց կորուստները, սկսում էին հեռահար հարվածներով հրթիռակոծել խաղաղ բնակավայրերը»,- ասում է մեր զրուցակիցը։ 

Իրավիճակն աննկարագրելի էր, մայրաքաղաքի ու շրջկենտրոնի հետ կապի բացակայության պատճառով չգիտեին ինչ է կատարվում մյուս գյուղերում և արդյո՞ք պետք է տարհանում կազմակերպել․ «Բոլորն իրար էին փնտրում, առաջնագծից նորություն չկար, թիկունքում անհանգիստ էին, այդպես անորոշության մեջ մնացինք 2 օր, մինչև կապը մասամբ վերականգնվեց»։  

Զինադադարից հետո հայտնի դարձավ, որ Արցախը պետք է հայաթափվեր։ Արման Ալեքսանյանն ասում է՝ իսկական խառնաշփոթ էր, քանի որ ամբողջ շրջանը մեկուսացված էր Ստեփանակերտից, իսկ հստակ օր ոչ ոք չէր ասում։ «Բացի այդ վառելիք չկար, բոլորը բենզին էին աղերսում։ Մի աննկարագրելի իրավիճակ էր ստեղծվել, հնարավորություն չկար ժամանակին վառելիքը տեղ հասցնել և տարհանումն անվտանգ կազմակերպել»։

Հերհերցիները գյուղին հրաժեշտ են տվել սեպտեմբերի 25-ին։ Դա համայնքի ղեկավարի կյանքի ամենատխուր օրն էր։ Բոլորը հավաքվել էին եկեղեցու մոտ, վերջին անգամ աղոթք բարձրացրել ու բռնել գաղթի ճանապարհը, որ հերհերցիներին տարբեր հասցեներ է տարել։

«Հիմա էլ մտքերով Հերհերում ենք, ավելին՝ գիշերը, կարծես, քնում ենք այնտեղ, առավոտյան՝ արթնանում այլ իրականության մեջ»,- հավելեց Ալեքսանյանը։

Հունան Թադևոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular