ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տավուշցիները գիտակցում են, որ Փաշինյանը եկել էր իրենց գլխի տակ փափուկ բարձ դնելու. Պետրոսյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երեկ Նիկոլ Փաշինյանը կրկին Տավուշի մարզում էր: Նրա՝ մարտի 18-ի հանդիպումից հետո բազմաթիվ լրատվամիջոցներով և սոցցանցերով հայտարարություններ էին տարածվում, որ ոսկեպարցիները պայքարում են, իրենք էին ասում, որ դուրս չեն գալու գյուղից, որ վարչապետի «հանձման քաղաքականության» հետ համաձայն չեն և այլն: Սակայն երեկ Փաշինյանը հայտարարեց, որ ոսկեպարցիների հետ ամեն ինչ հասկանալի է, և անհամաձայնությունը հիմնականում Կիրանցի և Բերքաբերի բնակիչների հետ է: Քաղաքական գործիչ, քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը Փաշինյանի՝ տարածքներ հանձնելու մտադրության մասին իմանալուց հետո Տավուշում էր` Ոսկեպարում, իր գնահատմամբ՝ բնակիչների կողքին լինելու և գյուղերի հանձնումը կանխելու համար:

1or.am-ը Պետրոսյանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս եղավ, որ ոսկեպարցիները տրամադրվածությունը փոխեցին: «Եկավ, հանդիպեց ոսկեպարցիների արդար ցասմանը, լուրջ դիմադրություն կար, հասկացավ, որ ամենաճիշտը կրկին խաբելն է: Հայտարարեց, որ նախորդ հանդիպման ժամանակ բարձրացված բոլոր խնդիրներն իրենց լուծումները կստանան, բոլորի պահանջները բավարարելու է: Իրականում փորձում էր բոլորի գլխի տակ փափուկ բարձ դնել, բայց իրեն չեն վստահում ու չեն հավատում: Դեռ 10 օր առաջ երաշխավորում էր, որ պատերազմ է լինելու և դրան մասնակցելու են Թուրքիան, Պակիստանը և այլն: Հիմա էլ եկել ասում է, որ կարող են միասին 50 մետրի վրա ապրել»,- մանրամասնեց Պետրոսյանը:

Վերջինիս գնահատմամբ՝ ոսկեպարցիները մինչև այսօր կարողացել են կասեցնել իրենց նկատմամբ ճնշումը, հողերի, իրենց տների հանձնումը, կոտրվեց այն միֆը, որ քաղաքացուց, ժողովրդից ոչինչ կախված չէ. «Մինչև հիմա հանձման գործընթաց տեղի չի ունեցել, քանի որ կար պայքար: Իհարկե, պետք է արձանագրել, որ հիմա թևակոխում ենք պայքարի նոր փուլ: Ում հետ խոսում եմ, գիտեն, որ Փաշինյանի հերթական կեղծիքն է»: Քաղաքագետն այնտեղ շատ ակնառու և վտանգավոր խնդիր է նկատել. «Իշխանությունը փորձում է ամեն կերպ իրար դեմ տրամադրել գյուղերի բնակիչներին: Ասում է մի գյուղից ինչ-որ տարածք են տալու, որ մեկ այլ գյուղի ճանապարհ պահեն: Մարդիկ էլ մտածում են՝ ինչու իրենց գյուղից տարածք տան մյուսի համար: Հայտարարում են, որ սահմանագծման և սահմանազատման աշխատանքներին պետք է գյուղացիներից մարդիկ ներգրավվեն, որն ամենասխալն է: Սա ևս թշնամացնելու է այդ մարդկանց մյուս գյուղացիների հետ»:

Ըստ Սուրեն Պետրոսյանի՝ պայքարը պետք է սկսվի Տավուշից, իսկ կնիքը դրվի Երևանում: Խոսք է գնացել նաև այլընտրանքային ճանապարհ կառուցելու մասին, բայց փորձել է համոզել, որ միջպետական ճանապարհը ևս մնալու է մեզ, սակայն գյուղացիները չեն համաձայնել, ինքն էլ հայտարարել է, թե չեն կառուցի: Պետրոսյանի խոսքով՝ առանց հեռախոսի և տեսանկարահանման սարքերի, բնակիչները կարողացել են մտնել հանդիպման, սակայն անվտանգության աշխատակիցները հայտարարել են, որ միայն Սուրեն Պետրոսյանի մուտքն է խստիվ արգելվում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular