ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսական զորախումբը հեռանում է Լեռնային Ղարաբաղից. ո՞րն է հապշտապության պատճառը 

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ռուսական խաղաղապահ զորախումբը լքում է Լեռնային Ղարաբաղի տարածքը և հեռանում Ռուսաստան։ Ադրբեջանական լրատվամիջոցների երեկ տարածած տեղեկությունը հաստատել են թե՛ Մոսկվան և թե՛ պաշտոնական Բաքուն։ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեդ Հաջիևը նշել է, թե երկու երկրների ղեկավարությունները որոշում են կայացրել Ադրբեջանի տարածքից ռուսաստանցի խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման մասին, գործընթացն արդեն սկսվել է։ Ռուս խաղաղապահները մի քանի փուլով լքում են Արցախի տարածքը։ Փաստացի այս կերպ փակվում է կարևոր մի հանգրվան Արցախի պատմության մեջ։ Ռուս խաղաղապահների դուրսբերմամաբ միջազգային վերջին ներկայությունը Արցախում ավարտված է, և արցախցիների ունեցվածքն ու գույքը այլևս բաց են ադրբեջանցիների թալանի համար, առավել ևս, որ արդեն շաբաթներ առաջ տեղեկություն էին հայտնել, որ ադրբեջանցիները մուտք են գործում արցախցիների՝ նախկինում կնքված տները և տանում ամենաթանկարժեք իրերը։ Ռուսաստանի դաշնության խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, նախկին փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի խոսքով՝ ռուսաստանցի խաղաղապահների դուրսբերումը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից այդ տարածքը Ադրբեջանի մաս ճանաչելու տրամաբանական հետևանքն է։ Մի կողմից՝ Ռուսաստանը կարող է, իհարկե, փորձել մեղքը գցել միայն Հայաստանի իշխանությունների վրա, բայց փաստն այն է, որ ստեղծված իրավիճակի համար իրենք ևս իրենց մեղքի բաժինն ունեն, քանի որ ժամանակին բավարար չափով չեն պաշտպանել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը, ինչի պարտավորությունը, ի դեպ, ունեին նույն նոյեմբերի 9-ի հայտարարությամբ, իսկ հիմա իրենց իսկ ձեռքով Նիկոլ Փաշինյանին հնարավորություն են տալիս վերջնականապես փակելու Լեռնային Ղարաբաղի էջը և այլևս հուսահատության մատնելու արցախցիներին։ Մի կողմից՝ սա ձեռնտու զարգացում է Փաշինյանի համար, նաև՝ Ռուսաստանի հեռանալուց հետո տարածաշրջանում շարունակելու է ամրապնդվել Թուրքիան։ Արևմուտքը հենց այդ երկիրն է տեսնում որպես հարավկովկասյան հեգեմոն, ուստի Ռուսաստանի հեռանալու պարագայում, իսկ Փաշինյանը մտադիր է Հայաստանից հեռացնել նաև 102-րդ ռազմակայանը, տարածաշրջանը վերջնականապես կհայտնվի Թուրքիայի ազդեցության գոտում։

Հայկ Աբգարյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular