ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Գլխավորն է՝ չանցնել սահմանը. Երևանը կարող է հրաժարվել Բաքվի հետ խաղաղության պայմանագրից»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի խորհրդարանը սկսել է քննարկել Ադրբեջանի հետ սահմանազատման հարցը, որը Բաքվի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման հիմնական խոչընդոտներից մեկն է, գրում է kommersant.ru-ն։

Հայաստանի խորհրդարանում սկսված՝ Ադրբեջանի հետ սահմանազատման վերաբերյալ լսումները, որոնց համազեկուցողներն են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, անց են կացվել փակ դռների հետևում, արտահոսքից խուսափելու համար անգամ պատգամավորների հեռախոսներն են հավաքվել։ Այդուհանդերձ, Հայաստանի ղեկավարության առանցքային դեմքերի հրապարակային հայտարարությունները ցույց են տալիս, որ աճում է անորոշությունը առանցքային հարցերից մեկի վերաբերյալ, ինչն էլ ազդում է Բաքվի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման վրա: «Վերջնական որոշում չկա»,- խոստովանել է փոխվարչապետ Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացը սկսվելու է Տավուշի մարզից։

Նրա խոսքով՝ սահմանազատման սկզբի շուրջ բանակցությունների մեկնարկը կտրվի միայն այն բանից հետո, երբ վերջնական որոշումներ կկայացվեն դրա հատվածների և բնակչության անվտանգության ու սոցիալական պայմանների ապահովման վերաբերյալ: Որևէ սցենարի հավանականությունը, այդ թվում՝ սահմանազատման բանակցությունների ձախողումը չի բացառել լսումները վարող խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը։«Միգուցե ինչ-որ պահի մենք ընդհանրապես հրաժարվենք որևէ բան ստորագրելուց, եթե համաձայնության չգանք»,- զգուշացրել է նա։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ժամանումը խորհրդարան ավելի է խառնել իրավիճակը։ Նրա ելույթից այդպես էլ չի հասկացվել՝ սահմանազատումը համարում է ապասրացման հասնելու միջո՞ց, թե՞ հակառակը՝ անվտանգության նոր սպառնալիքի գործոն։ «Մենք դեմ չենք, որ սահմանազատման գործընթացը սկսվի Հայաստանի Տավուշի մարզի և Ադրբեջանի Ղազախի մարզի չորս գյուղերի հատվածից։ Այդ համատեքստում հաճախ հարցեր են բարձրացվում. արդյո՞ք նման սահմանազատումը երաշխավորում է անվտանգությունը։ Ոչ, չի երաշխավորում, բայց խնդրի լուծումից հրաժարվելը երաշխավորում է անվտանգության սպառնալիքների ավելացումը»,- ասել է ՀՀ վարչապետը։

Միևնույն ժամանակ, ըստ նրա, սահմանազատման գործընթացի սկիզբը չի երաշխավորում Բաքվի համաձայնությունը՝ շարունակելու սահմանազատման գործընթացը այլ տարածքներում։ Հիշեցնենք, որ մեկ ամիս առաջ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գրասենյակը Երևանից պահանջել էր անհապաղ Բաքվին փոխանցել չորս ոչ էքսկլավային գյուղեր, ապա Բաքուն հայտնել էր, որ «կլուծվի նաև չորս էքսկլավային գյուղերի ճակատագիրը»: Դրանից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ իր կառավարությունը պատրաստ է սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Ընդ որում, խոսելով սահմանամերձ գյուղերի բնակիչների հետ, ՀՀ վարչապետը զգուշացրել էր, որ եթե Երևանը չկատարի սահմանամերձ գյուղերը Ադրբեջանին հանձնելու պահանջները, ապա պատերազմ կարող է սկսվել։ Սահմանազատման և Հայաստանի ապագա անվտանգության համակարգի քննարկումներն ընթանում են Երևանում արմատական տրամադրությունների նոր ալիքի և Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման հարցում չշտապելու կոչերի ֆոնին։ Օրինակ, Հայ առաքելական եկեղեցին կոչ է արել հրաժարվել «պարտվողական քաղաքականությունից» և խաղաղության չհասնել «հայրենիքի շուրջ սակարկության» գնով։ Այդ ֆոնին կողմերը սկսել են միմյանց մեղադրել սահմանին հրադադարի ռեժիմի ամենօրյա խախտումների մեջ՝ վերադառնալով սովորական առճակատմանը։

Նշենք, որ Երևանի դիրքորոշման նկատելի խստացում է նկատվում ապրիլի 5-ին Բրյուսելում ԱՄՆ-ԵՄ-Հայաստան հանդիպումից հետո, որին մասնակցում էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱՄՆ պետքարտուղար Անտոնի Բլինքենը, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը և եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեֆ Բորելը: «Այնպիսի զգացողություն է, որ Հայաստանի ղեկավարությունը, անվտանգության որոշ երաշխիքներ ստանալով Բրյուսելում կայացած հանդիպման ժամանակ, որոնք հրապարակայնորեն չեն հայտարարվել, որոշել է հեռանալ բանակցային ուղուց,- kommersant.ru-ին տված հարցազրույցում ասել է ՄԳԻՄՕ-ի Հետխորհրդային հետազոտությունների կենտրոնի ավագ գիտաշխատող Ստանիսլավ Պրիտչինը,- շատ հավանական է, որ Երևանը պատրաստ չէ գնալ հետագա բանակցությունների, քանի որ զգում է, որ արտաքին աջակցություն ունի։ Եվ ավելին, նա պատրաստ է լոկալ ռազմական հակամարտության՝ հույսը դնելով իր նոր արևմտյան գործընկերների օգնության վրա»։

Ըստ զրուցակցի՝ «դա պոտենցիալ ծայրահեղ բացասական սցենար է»: «Կողմերը վերադառնում են հակամարտության սկզբնական կետին, ընդ որում, Հայաստանը փորձում է արևմտյան երկրներին ներքաշել հակամարտության մեջ՝ չհասկանալով, որ այսօր ոչ ոք չի կարող լիովին հույս դնել Արևմուտքի օգնության վրա, նույնիսկ Իսրայելն ու Ուկրաինան չեն կարող այդ հույսն ունենալ»,- ասել է փորձագետը։ 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչկյանը

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular