ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Չեռնիգովում զոհերի թիվը հասել է 18-ի

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Չեռնիգովում երեկ ռուսական հրթիռային հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 18-ի, հայտնում է Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

Հաղորդվում է նաև 77 տուժածի մասին, այդ թվում՝ երեք երեխա, որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։

 

Չեռնիգովում այսօր սգո օր է հայտարարվել։

Ռուսական զինուժը երեկ առավոտյան է հարվածել Չեռնիգովին։ Վարչակազմի ղեկավար Վյաչեսլավ Չաուսը երեկ հաղորդեց, որ «վաղ առավոտ Չեռնիգովի մարզում հակառակորդը երեք հրթիռային հարված է հասցրել քաղաքի կենտրոնին, կան զոհված խաղաղ բնակիչներ և բազմաթիվ վիրավորներ»։

Ոստիկանությունը հայտնել է, որ հարվածների հետևանքով վնասվել են սոցիալական ենթակառուցվածքների օբյեկտներ, ուսումնական հաստատության շենք, հիվանդանոց, քաղաքի միկրոշրջաններից մեկում գտնվող բնակելի բարձրահարկ 16 շենք։

Ռուսական կողմը պարբերաբար տարբեր զինատեսակներով հարվածում է ուկրաինական շրջաններին։ Չնայած ուկրաինական կողմի ապացույցներին Մոսկվան լայնամասշտաբ ներխուժման մեկնարկից ի վեր հերքում է քաղաքացիական անձանց թիրախավորումը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular