ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կիրանցի արոտավայրերը, այգիները, այլ հողեր անցնելու են Ադրբեջանին․ զեկույց

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամն զեկույց է հրապարակել «Փաստահավաք աշխատանքներ Հայաստանի Տավուշի մարզում» թեմայով։

«Հայաստանի Տավուշի մարզի համայնքների և ճանապարհների հետ կապված փաստերը ներառված են զեկույցում։ Այս փաստերը ևս մեկ անգամ հաստատում են, որ Կառավարության հայտարարած, այսպես կոչված, դելիմիտացիայի կամ սահմանազատման գործընթացը հեռանկարում լրջորեն խախտում է մարդկանց իրավունքներն ու անվտանգությունը, հատկապես դրանով հակասում է միջազգայնորեն հաստատված էությանը»,- գրում է Արման Թաթոյանը։

Ուսումնասիրություններ են իրականացվել Տավուշի մարզի Ազատամուտ, Կայան, Այգեհովիտ, Բերքաբեր, Սևքար, Կիրանց, Աճարկուտ, Ոսկեպար, Բաղանիս գյուղերի և ճանապարհների հատվածներում։

«Կիրանց գյուղի հատվածում կառավարության հայտարարած՝ սահմանային լուծումների հետևանքով Ադրբեջանին պետք է անցնի Մ‐4 Իջևան‐ՀՀ պետական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի Կիրանց գյուղի անմիջական հարևանությամբ գտնվող կամուրջը՝ շուրջ 600 մ ճանապարհահատվածի հետ միասին։

Բացի այն, որ վտանգվում է միջպետական մայրուղու հետագա շահագործումը, Կիրանցի բնակելի տները հայտնվում են հենց շփման գծի մեջ։ Անգամ ոչ զինված տեսանելիության պայմաններում մարդկանց տները լինելու են ադրբեջանական զինված թիրախի ներքո։ Կիրանցի արոտավայրերը, այգիները, այլ հողեր ևս անցնելու են Ադրբեջանին, իսկ գյուղը նեղ թերակղզու նմանությամբ գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով։

Այս հատվածում ադրբեջանական զորքերի դիտարկման կամ թիրախի ներքո է հայտնվելու նաև Աճարկուտ գյուղը, ինչպես նաև դեպի գյուղ տանող ճանապարհը, գյուղի այգիներ և այլն։

Այնուհետև, Կիրանցից դեպի Ոսկեպար գյուղ միջպետական ճանապարհի հատվածը՝ մինչև գյուղ հասնելը չորս տեղից սեպաձև ելուստներով հատում է վիճելի սահմանները։ Այսինքն՝ այդ հատվածներն անցնելու են ադրբեջանական վերահսկողության ներքո։

Ոսկեպարի հատվածում խնդիրը միայն ներկայում գործող ճանապահով չի սահմանափակվելու։ Այս հատվածով են անցնում Հայաստանի համար ռազմավարական և կենսական նշանակության գազատարը, ինտերնետ կապի մալուխները և այլն։

Խմելու և ոռոգման ջրի ակնունքները նույնպես հայտնեվելու են ադրբեջանական վերահսկողության ներքո։

Այս աշխարհագրական բարդ լեռնային հատվածում Ոսկեպար գյուղն Իջևան համայնքը

Նոյեմբերյանին կապող կամուրջի նշանակություն ունի։

Ոսկեպար գյուղը գրեթե երեք կողմից սահմանային ու հետևաբար՝ արգելափակվելու է։ Գյուղի որոշ հատվածներում նույնիսկ վիճելի սահմանով կամ սահմանից դուրս են անցնում որոշ բնակելի տներ ու անգամ տների մասեր են հայտնվելու ադրբեջանական վերահսկողությն ներքո։

Ոսկեպարի սահմանային փոփոխությունները լուրջ սպառնալիք են ստեղծելու Հայաստանի այդ ամբողջ տարածաշրջանի բնակչության համար։ Վտանգվելու է միջպետական նշանակության ճամապարհն առհասարակ»,- նշված է զեկույցում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular