ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Սահմանադրական դատարանը որոշել է վերսկսել Վճռաբեկ դատարանի նախկին դատավոր Սուրեն Անտոնյանի դիմումի քննությունը` գրավոր ընթացակարգից անցնելով բանավորի: Ըստ Սահմանադրական դատարանի կայքում տեղակայված ՍԴԱՈ-59 որոշման, բանավոր քննությունը պայմանավորված է գործի հանգամանքներն առավել արդյունավետ բացահայտելու նպատակով։ Գործի դատաքննությունը նշանակվել է 2024 թվականի ապրիլի 26-ին՝ ժամը 11:00-ին: Դիմումով վիճարկվում է արդարադատության նախկին նախարար Կարեն Անդրեասյանի նախաձեռնությամբ ՀՀ դատական օրենսգրքում ՄԻԵԴ վճիռների առիթով դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու իրավակարգավորմանը հետադարձ ուժ տալու վերաբերյալ կատարված փոփոխության արդյունքում դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու առիթ նախատեսող նորմին հետադարձ ուժ տալու և կիրառելու սահմանադրականությունը:

Արդարադատության նախորդ նախարար Ռուստամ Բադասյանը նախաձեռնել էր ՀՀ դատական օրենսգրքում իրավական հանրույթի կողմից քննադատության արժանացած՝ օրենքին հետադարձ ուժ տալու վերաբերյալ փոփոխությունը, սակայն քննադատությունը մեղմվել էր օրենքի ընդունումից հետո կիրառման և հետագա բարեփոխումների խոստումներով: ՀՀ քաղաքական իշխանությունն, ավանդույթի համաձայն, փաստացի խաբեց միջազգային գործընկերներին, և արդարադատության հաջորդ նախարարը «փայլուն» իրականացրեց անհրաժեշտ օպերացիան՝ հարվածի տակ դնելով երկրի վարկանիշն ու հեղինակությունը: Պետք է նկատել, որ օրենսդրական փոփոխությունները քաղաքական իշխանության աջակցությամբ սահուն կերպով անցկացնելուց հետո արդարադատության նախարարն իր տեղակալի հետ տեղափոխվեց Բարձրագույն դատական խորհուրդ՝ որպես նախարար թողնելով բիզնես գործընկերոջը:

Զբաղեցնելով ԲԴԽ նախագահի պաշտոնը՝ արդարադատության նախկին նախարարը կարողացել է չեզոքացնել իր խմբագրած օրենսդրական փոփոխության սահմանադրականության հարցի քննարկումները՝ մերժելով կարգապահական վարույթների քննության ընթացքում Սահմանադրական դատարան դիմելու միջնորդությունները: Միջազգային իրավական կառույցների կողմից քննադատված բադասյանաանդրեասյանական «աճպարարության» արդյունքում դադարեցվել են մի քանի դատավորների լիազորություններ, և այդ կապակցությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացված դիմումները վարույթ են ընդունված առաջնահերթ և հրատապ կարգով քննելու նպատակով: Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular