ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեղադրանքը լրացված է, իսկ գործը` յուրային դատավորի ձեռքում 

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Սամվել Վարդանյանի գործով. դատավոր՝ Չիչոյան։ Դատական նիստը՝ 19:00 Շենգավիթի դատարանում»: Այս մասին հայտնում է Սամվել Վարդանյանի փաստաբան, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։ Նկատենք, որ առավոտյան ՁՊՎ-ի մոտ լրագրողների հետ զրույցում Մելիքյանն ասաց, որ Սամվել Վարդանյանին խուլիգանության հոդվածի 1-ին մասով մեղադրանք առաջադրելու դեպքում չեն կարող կալանքի տանել, չկա նման պրակտիկա։

Ավելի ուշ ՔԿ-ում պարզվեց, որ Սամվել Վարդանյանի մեղադրանքը լրացվել է. «Սամվել Վարդանյանին առաջադրվեց մեղադրանք ոչ միայն խուլիգանության, այլև՝ քաղաքական հայացքներով պայմանավորված՝ թշնամանք հրահրելու հոդվածով (լուսահոգի Արմեն Գրիգորյանի, քաղբանտարկյալ Նարեկ Մալյանի հոդված)»։

Նկատենք, որ Սամվել Վարդանյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդության քննությունն իրականացնող դատավոր Ժորա Չիչոյանն անցած տարի Աշոտ Փաշինյանի և 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մոր՝ Գայանե Մարտիրոսյանի գործը քննող դատավորն է:

Ի դեպ, հենց Չիչոյանն Աշոտ Փաշինյանին «առևանգելու» գործով զոհված զինծառայողի մորը կալանավորելու որոշում կայացրեց: Նախ իշխանությունը կալանքի միջնորդություն ներկայացնելու համար հիմքեր ստեղծեց, իսկ գործը հասցրեց, կարելի է ասել, յուրային դատավորին։ Արդեն իսկ կարելի է ենթադրել, որ Սամվել Վարդանյանին կկալանավորեն, բայց պետք է հուսալ, որ երկրում դեռ կան իրավունքի և օրինականության որոշակի տարրեր։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular