ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանը նախատեսում է վերшցնել հայերի ներկայության հետքը ԼՂ-ում. խաղաղապահները կարող էին բողոքել դրա դեմ և կոնֆլիկտի պատճառ դառնալ. Զատուլինը՝ դուրսբերման մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Օկուպացված Արցախում ռուս խաղաղապահների գտնվելու կարիքը «զրոյական է», քանի որ դրա տարածքում հայեր չեն մնացել։ Այս մասին Gazeta.Ru-ին հայտնել է Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ, պատգամավոր Կոնստանտին Զատուլինը։

«Ռուս խաղաղապահների դուրսբերումը Ղարաբաղի տարածքից կանխորոշված է երկու հանգամանքով և միանգամայն բնական է ներկա պայմաններում։ Առաջին հանգամանքն այն է, որ Հայաստանի իշխանությունը Ղարաբաղը ճանաչել է որպես Ադրբեջանի մաս, և այդ պահից այն ամենը, ինչ կատարվում է Ղարաբաղի տարածքում, դարձել է Ռուսաստանի և Ադրբեջանի քննարկման թեմա՝ առանց Հայաստանի մասնակցության։ Երկրորդն այն է, որ 2023 թվականին Ադրբեջանը սկսել է հարձակման երկրորդ ալիքը և գրավել Լեռնային Ղարաբաղը, իսկ հայ բնակչությունն ամբողջությամբ լքել է իր տարածքը, այնտեղ հայեր այլևս չկան։ Ըստ այդմ, սրա հետ կապված ռուս խաղաղապահների այնտեղ գտնվելու անհրաժեշտությունը սկսեց մոտենալ զրոյի»,- ասել է նա։

Զատուլինն ընդգծել է, որ Ադրբեջանը նախատեսում է վերացնել հայերի ներկայության հետքերը, ուստի ռուս խաղաղապահների ներկայությունն այնտեղ կոնֆլիկտի պատճառ կդառնար երկու կողմի համար։

«Կարելի էր կառչել հայ բնակչության որոշ մասի Լեռնային Ղարաբաղ վերադառնալու հեռանկարից, կարելի էր պաշտպանել այն գաղափարը, որ խաղաղապահներն այնտեղ են երաշխավորելու հայկական ունեցվածքի, մշակութային պատմական հուշարձանների, այդ թվում՝ համաշխարհային պատմական նշանակության հուշարձանների պահպանությունը։ Բայց այս դեպքում դա ամբողջովին կախված կլիներ հենց Ադրբեջանի բարի կամքից, այս հարցում իր բաց լինելը ցույց տալու ցանկությունից և Ղարաբաղի տարածքում իր հետագա անելիքներին վկաների ներկայությունն ապահովելու ցանկությունից։ Ըստ ամենայնի, նա պատրաստվում է «մշակել»  այս տարածքը և աստիճանաբար վերացնել հայերի ներկայության հետքերը Լեռնային Ղարաբաղում։ Այս իրավիճակում ռուս խաղաղապահները կոնֆլիկտի պատճառ կդառնային. եթե նրանք սկսեին բողոքել դրա դեմ, դա խնդիրներ կստեղծեր Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերություններում։ Եթե դրա դեմ չբողոքեին, ինչպես 2023-ին չբողոքեցին Ղարաբաղում Ադրբեջանի նոր օպերացիայի դեմ, ապա այս դեպքում հայկական կողմը կարող էր մեղադրել, որ խաղաղապահները պարզապես Ադրբեջանի մեղսակիցն են՝ հայկական Լեռնային Ղարաբաղը ոչնչացնելու գործում»,- հավելել է նա։

Պատգամավորի խոսքով՝ խաղաղապահների դուրսբերումից հետո Լեռնային Ղարաբաղում նոր պատերազմ սկսվելու պատճառներ չկան։

«Ի՞նչպատերազմ կարող է լինել։ Պատերազմ կարող է լինել, եթե Հայաստանում իշխանության գան մարդիկ, որոնք կդադարեն զիջել Հայաստանի տարածքը և հայկական ազգային շահերը, և Ադրբեջանը սրա հետ չի համաձայնվի։ Բայց այսօրվա իրավիճակում ես չեմ տեսնում Լեռնային Ղարաբաղի շուրջ պատերազմի հեռանկար՝ կապված ռուս խաղաղապահների հետ։ Այնտեղ հայեր չեն մնացել»,- պարզաբանել է Զատուլինը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular