ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանի սահմանապահ զորքերը պետք է տեղակայվեն գետի մոտ․ պատգամավորը մանրամասներ է հայտնում Փաշինյան-տավուշցիներ հանդիպումից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօր Նիկոլ Փաշինյանն էլի անակնկալ այցելել է ոսկեպարցիներին, մարդկանց ասել է որ ադրբեջանիցների հետ էլի պայմանավորվածություն է ձեռք բերել, ըստ որի ադրբեջանական սահմանապահ զորքերը պետք է տեղակայվեն գետի մոտ։

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն, ով տավուշցի է և այս պահին հենց Տավուշում է գտնվում։

«Այնտեղ գետ կա Ոսկերպարում, որը եկեղեցուց մի փոքր ներքև է։ Ասել է՝ սահամապահ զորքերն այդտեղ պետք է տեղակայվեն, բայց էլի ճանապարհից ներքև։ Այդ առումով, ըստ իրեն, ադրբեջանցիների հետ պայմանավորվածություն է ձեքռ բերել, որը 100 տոկոսանոց չի այդ պայմանավորվածությունները 90 տոկոսանոց են, գրավոր չի բանավոր է, որը նույնպես վերջնական չէ»,- ասաց պատգամավորը։

Հարցին՝ այս նոր ինֆորմացիային ինչպե՞ս են արձագանքել ոսկեպարցիները, Դանիելյանը նշեց, որ ոսկեպարցիների մի մասին չեն թողել ներս մտնել։ «Այն մարդկանց որոնք ավելի ռադիկալ են տրամադրված եղել, բողոքել են, դեմ են եղել, դուրս են հանել և շոու ծրագիր է եղել բեմադրված։ Իր նախանական ասածից մի փոքր ետ քայլ է արել բայց դրանով չի ապահովվում այդ մարդկանց անվտանգությունը»,- ասաց նա։

Պատագամվորի խոսքով՝ վերջանական չի ասվել, թե որտեղ պետք է կանգնի ադրբեջանական զորքը։

«Դա շատ կարևոր է՝ իմանալ, թե վերջնականապես որտե՞ղ է տեղակայվելու ադրբեջանական զորքը։ Կարևոր է այն առումով, որ զիջում լինելու է, բայց այդ զիջումը լինելու է մասնակի, կոնկրետ կոորիդնատները, թե որտեղ են լինելու չի ասվել, մոտավոր բաներ է ասվել։ Նա իր առաջին հայտարարությունից հետ քայլ արել է, բայց սա համարել հաղթանակ կամ վերջնարդյունք այդքան էլ ճիշտ չէ»,- ընդգծեց Դանիելյանը։

Նա նշեց, որ եթե ճանապարհից ներքեև են կանգնում ադրբեջանցիները էլի անվտանգային խնդիրներ է առաջացնելու։ «Մեզ շատ հարցերի պատասխաններ պետք է տա Փաշինյանը։ Իր ասածները հավատլու էլ չեն, փաստն էն ա ժողովրդի ճնշումն արդյունքներ տվել է, նա հիմա իր առաջին հայտարությունից հետ քայլ է արել, բայց սա բավարար չէ»,- հայտարարեց պատգամավորը։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը մարտի 18-ին այցելել էր Տավուշի մարզի Ոսկեպար գյուղ և հանդիպել բնակիչների հետ: Այն ժամանակ նա խոստացել էր հաջորդ հանդիպումն անցկացնել 10 օր անց, սակայն միայն այսօր է հանդիպել սահմանամերձ գյուղի բնակիչների հետ։

Նշենք նաև, որ Փաշինյանն այսօր այցելել է Տավուշի Ոսկեպար, Կիրանց, Բերքաբեր գյուղեր։
Փաշինյանի խոսնակը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է․

«Ոսկեպար, Կիրանց, Բերքաբեր գյուղերում այսօր տեղի ունեցած հանդիպումներից հետո, վարչապետ Նիկոլ Փաշինյանին որոշ աղբյուրների կողմից վերագրվում են տարբեր հայտարարություններ։Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կամ նրան ներկայացնելու իրավասություն ունեցող պաշտոնյայի, պետական մարմնի կողմից՝ պաշտոնապես հերքվում է»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular