Վթար՝ Լոռիում․ վիրավորներ կան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր՝ ապրիլի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 06:20-ի սահմաններում «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենան Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց, և գլխիվայր հայտնվել ճանապարհաշինարարների կողմից փորված փոսում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել «Սպիտակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր մինչև հիվանդանոց տեղափոխելը վիրավորին տեղում անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել:
Վթարի ամսին ոստիկանության Լոռու բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վաորրդի և վիրավորի ինքնությունը:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդն ու վիրավորը ամուսիններ են: