ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վրաստան մուտքի համար ՀՀ քաղաքացիները պիտի պարտադիր առողջապահական ապահովագրություն ունենան.«Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Հայաստանի արգելքը վրացական համարանիշների վերաբերյալ այնքան խորացավ նախորդ տարեվերջին, որ չնկատեցինք, թե մեզ համար Վրաստանն ինչ օրենք ընդունեց։ Բանն այն է, որ 2024 թվականի հունիսի 1-ից Վրաստանում արտասահմանցիների համար պարտադիր կդառնա կյանքի եւ առողջության ապահովագրությունը, որն ապահովելու է զբոսաշրջիկի համար անհրաժեշտ բուժօգնության տրամադրումը եւ դժբախտ պատահարներից ապահովագրումը: Այսինքն՝ ցանկացած օտարերկրացի, որը ցանկանում է մեկնել Վրաստան, անկախ այցի նպատակից, անպայման պետք է ունենա նշյալ ապահովագրությունը: Հակառակ դեպքում՝ յուրաքանչյուր չապահովագրված անձի համար կիրառվելու է տուգանք՝ 300 լարիի չափով (մոտ 46 հազար դրամ): Այս մասին ՀՀ քաղաքացիները չեն ծանուցվել, եւ ոչ մի իրավասու կառույց չի պատրաստվում զգուշացնել այս օրենքի կարգավորման կամ առնվազն գոյության մասին։ ՀՀ առողջապահության նախարարությունից փորձեցինք տեղեկանալ, թե պարտադիր առողջապահական ապահովագրության ներդրումը արդյոք կվերաբերի՞ եւ պարտադիր կլինի՞ ոչ ՀՀ քաղաքացիների համար։

Նախարարությունից մեզ փոխանցեցին. «Հայաստանում աշխատող կամ ինքնազբաղված ոչ ՀՀ քաղաքացիների համար առողջության համապարփակ ապահովագրությունը, ըստ օրենքի նախագծի, լինելու է պարտադիր։ Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման վերջին փուլը նախատեսվում է ավարտել 2027 թվականին»։ Առողջապահության նախարարությունից տեղեկանում ենք նաեւ, որ մինչ 2027 թվականի պարտադիր առողջապահական ապահովագրության նախագծի մեջ մտնում են նաեւ մինչեւ 18 տարեկան երեխաների, անժամկետ հաշմանդամություն ունեցողների, 63 եւ դրանից բարձր տարիքի անձանց, մինչեւ 2 տարեկան երեխաների ապահովագրությունը։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նախագիծը որքան էլ օգտակար է թվում, այնքան էլ ունի մի շարք բացեր եւ խնդիրներ։ Անհայտ է, թե մինչեւ որքան դրամ կարող է փոխհատուցել նախարարությունը. նախատեսվում է տարեկան պարտադիր առողջապահական ապահովագրության համար վճարել 164 հազար 400 դրամ։ Նախագծով կարգավորվում է նաեւ, որ ապահովագրության համար վճարվող գումարը չմուծելու դեպքում տուգանվելու է եւ՛ անձը, եւ՛ գործատուն։ Բազմիցս արձանագրված առողջապահական այս նախագծի առաջացնելիք խնդիրներն անվերջ են. ավելի ուշ դրանց կանդրադառնանք։ Այժմ հարկ է նշել, որ այս խնդիրները արձանագրվել են նաեւ Հայաստանում Ասիական զարգացման բանկի կողմից, որի 2024 թվականի կանխատեսումների մեծ մասը վերաբերում էին հենց առողջապահական ոլորտին, որի մասին նախկինում գրել ենք»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի՝ 17․ 04․ 24 թ համարում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular