Օմսկում բանկոմատ են պայթեցրել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱնծանոթը Ռուսաստանի Դաշնության Օմսկ քաղաքի «Սբերբանկ»-ի մասնաճյուղերից մեկում այս գիշեր պայթեցրել է բանկոմատ։
Ինչպես հաղորդում է «Բազա» տելեգրամյան ալիքը, դիմակավորված անձը մոտեցել է Կրասնոզնամեննի փողոցում գտնվող «Սբերբանկ»-ի մասնաճյուղի բանկոմատին, սարք տեղադրել, որից հետո հնչել է պայթյունը։
Բանկոմատում եղել է ընդհամնենը մեկ ու կես մլն ռուբլի։ Տղամարդուն, սակայն, չի հաջողվել գումարը հափշտակել։ Հարուցվել է քրեական հանրային հետապնդում՝ հափշտակության փորձ հատկանիշներիով։