ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԲԱՑԱՌԻԿ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ. Ինչու է ԱԱԾ-ն հայտնվել «Ուիգմոր» բկ-ում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Iravunk.com-ը գրել էր, որ երեկվանից իրավապահները խուզարկություններ են իրականացնում «Ուիգմոր» բժշկական կենտրոնում։ Քննչական կոմիտեի եւ ԱԱԾ-ի աշխատակիցները խուզարկել են նաեւ Նորք Մարաշի Պետական առողջապահական գործակալությունը՝ ՊԱԳ-ը։

Iravunk.com-ի աղբյուրների համաձայն, վերջերս «Ուգմոր» բկ-ին Առողջապահության նախարարության կողմից շնորհվել է հիվանդանոցային 3-րդ դաս, ինչը նշանակում է, որ բուժհաստատությունը իրավասու է տրամադրել բոլոր տիպի բժշկական ծառայություններ, ինչպես նաև դիմել և ստանալ մեծամասշտաբ պետպատվեր, ինչը անհասանելի է ավելի ցածր դաս ունեցող բկ-ների համար և բժշկական աշխարհում մշտապես բողոքների և ինտրիգների առիթ է հանդիսանում։

Վերը նշված փաստը մի շարք կասկածների տեղիք է տվել, ինչն էլ առիթ է հանդիսացել մի լավ քրքրել բկ-ի նախկին ու ներկա գործարքները։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular