Փաշինյանը Ժաննա Անդրեասյանին գործուղում է Լոնդոն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՎարչապետ Փաշինյանը ապրիլի 16-ին որոշում է ստորագրել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն գործուղելու մասին․
1. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանին 2024 թվականի մայիսի 20-22-ը գործուղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն (Լոնդոն)` Համաշխարհային կրթական ֆորումին մասնակցելու նպատակով:
3. Ընդունել ի գիտություն, որ Ժաննա Անդրեասյանի` Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն գործուղման գիշերավարձի ծախսը կատարվելու է Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի կողմից:
4. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում ներկայացնել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը՝ համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշմամբ սահմանված կարգի: