ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՀ-ն պետք է կողմնորոշվի ՀԱՊԿ անդամակցության հարցում. գլխավոր քարտուղար

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանն իսկապես կրճատել է իր գործունեության շրջանակը ՀԱՊԿ-ի հետ։ Այս հարցում հստակությունը կազմակերպության բոլոր անդամների օգտին է։

Այս մասին News.ru-ին տված հարցազրույցում ասել է  ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Թասմաղամբետովը՝ անդրադառնալով ՀԱՊԿ-ի և Հայաստանի գործակցությանը։

Ըստ Թասմաղամբետովի «սառեցում» եզրույթը այդքան էլ տեղին չի օգտագործել ներկա իրավիճակում։

««Սառեցում» հասկացությունն արտացոլված չէ Կազմակերպության փաստաթղթերում, ուստի մենք այն չենք օգտագործի ներկայիս իրավիճակի հետ կապված: Հայաստանն իսկապես զգալիորեն կրճատել է իր գործունեության շրջանակը՝ որպես Կազմակերպության անդամ, սակայն, այնուամենայնիվ, աշխատանքները շարունակվում են, քարտուղարության օրակարգում ընդգրկված բոլոր հարցերը քննարկվում են աշխատանքային կարգով։ Այս հարցում հստակությունը ձեռնտու կլինի մեր ասոցիացիայի բոլոր մասնակիցներին, առաջին հերթին՝ ճիշտ պլանավորման համար»,- ասել է նա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular