ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմական հիշողությունը, ցեղասպանությունը ուրանալու ոչ մի փորձ նրան չի փոխի. Վերժինե Սվազլյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հայտարարությունը, թե ՀՀ իշխանությունը որոշել է ցուցակագրել Ցեղասպանության ենթարկվածների անունները, ավելի ու ավելի մեծ հակազդեցություն է ստանում հանրության ու մասնագիտական տարբեր շրջանակների կողմից:

Մասնավորապես, ցեղասպանագետ, պատմաբան Վերժինե Սվազլյանը 1or.am-ին հետ զրույցում նկատել է, որ այս ամենն արվում է թուրքի հետ հարաբերություններ կարգավորելու նպատակով, բայց ոչնչի չի հանգեցնի:

Հարցին, թե որպես մասնագետ իրեն պատմությունից հայտնի՞ է որևէ ցեղասպանություն, որի զոհերն անուն առ անուն ճշտված լինեն, ցեղասպանագետը պատասխանել է․

«Ո՛չ չկա մի երկիր, որ նման ցուցակ կարողանա ունենալ։ Արցախում ո՞վ զոհվեց, ո՞վ վիրավորվեց։ Կա՞ նման ցուցակ…»: Վերժինե Սվազլյանը հավելել է, որ չնայած իշխանությունների «ջանքերին», թուրքը թուրք է, և պատմական հիշողությունը, ցեղասպանությունը ուրանալու ոչ մի փորձ նրան չի փոխի:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular