ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գուրգեն Ստեփանյանը Բաքվում պահվող գերիներից է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Ամեն օր արթնանում եմ այն հույսով, որ հիմա դուռը կբացվի, Գուրգենս ներս կմտնի։ Գիտե՞ք որքան դժվար է գիտակցել, որ տղադ գերության մեջ է։ Միակ սրտահովությունն այն է, որ ողջ է»,- MediaHub-ի հետ զրույցում ասում է ջերմուկցի Էլմիրա Զաքարյանը։

Նրա որդին՝ 36-ամյա Գուրգեն Ստեփանյանը, Բաքվում պահվող 23 գերիներից մեկն է։ 

Ինչպե՞ս եղավ, որ նա նույնպես գերեվարվեց. Էլմիրան մանրամասները պատմելիս հիշում է սեպտեմբերյան դեպքերը, թե ինչպես առանց Գուրգեն լքեց Ստեփանակերտը։ Ընտանիքը վերջին 15 տարին ապրում էր Ստեփանակերտում, աշխատում էին։ Սեպտեմբերի 19-ին Գուրգենն Ասկերանի վերին ենթաշրջանում էր, այնտեղից էլ անհետ կորել է։

«Երբ սկսվել են մարտերը, կապն ընդհատվել է։ Կրակի դադարից հետո սպասում էի, որ շուտով կգա։ Մի քանի օր անց այդ գյուղերի մարդկանց սկսեցին տարհանել, բայց Գուրգենից լուր չկար։ Գնալով իրավիճակը վատանում էր։ Ամսի 25-ին դուրս եկանք ու ճամփա ընկանք։ Ամբողջ ճանապարհին աղոթում էի, որ Գուրգենը ողջ լինի։ Ահավոր էր առանց իրեն գալը, մտածում էի՝ զոհվել է։ Հասանք Հայաստան ու Կարմիր խաչի միջոցով սկսեցինք նրա որոնումները»,- հիշում է մայրը։ 

Էլմիրան ասում է, որ ենթադրությունների մակարդակում, ինչ ասես, որ չի մտածել, իսկ գերեվարվելու միտքը վերջում է ծագել։ Մինչ ընտանիքը փորձում էր գտնել Գուրգենին հավանական ու անհավանական վայրերում, օրեր անց Բաքվից զանգ են ստացել։

«Զանգել է քրոջը, ասել՝ «իմացեք, որ ողջ եմ և գտնվում եմ Բաքվում, գերեվարվել եմ»։ Երկար չի խոսել։ Դրանից հետո ես սկսել եմ աշխատել Կարմիր խաչի ու իրավապաշտպան գրասենյակների հետ։ Նրանց միջոցով ամիսը մեկ անգամ զանգի հնարավորություն ստեղծվեց։ Չեք պատկերացնում, օրեր էի հաշվում, որ գա զանգի օրը, որ տղայիս ձայնը լսեմ»,- նշում է Էլմիրան, ավելացնում, որ հիմա արդեն շաբաթական է դարձել զանգերի հնարավորությունը։ 

Գուրգեն Ստեփանյանն Ադրբեջանի գերիների պահման վայրից նաև տեսագրություն է ուղարկել ընտանիքին․ «Երբ սկզբից լուսանկար ինձ փոխանցեցին, տեսքը լավ չէր, հիմա արդեն լավ է, հաճախ ենք խոսում։ Ե՛վ ինքն է կարոտում մեզ, և՛ մենք ենք կարոտում իրեն։ Օրեր ենք հաշվում, թե երբ տուն կգա։ Օր ու գիշեր խառնվել են իրար, կհանգստանամ այն ժամանակ, երբ տղաս կգա։ Համենայնդեպս, հավատս չեմ կորցնում»,- հավելում է նա։

Հիշեցնենք, որ Բաքվում այս պահին Ադրբեջանի կողմից հաստատված 23 գերի կա, որոնցից 17-ը 2023 թվականի սեպտեմբերյան իրադարձությունների հետևանքով պատանդառված անձինք են։ Բացի այդ, հայկական կողմը փաստական տվյալներ ունի 44-օրյա պատերազմից հետո 32 անձի բռնի անհետացման մասին։

Հունան Թադևոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular