ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Միացյալ Նահանգներում հանդես են եկել Հարավային Կովկասի գործերին միջամտելուց հրաժարվելու օգտին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 ԱՄՆ Պետդեպարտամենտի նախկին խորհրդական, վերլուծաբան Ջեյմս Քարդենն ասել է, որ հանուն Հայաստանի կայուն զարգացման, Միացյալ Նահանգները պետք է դադարեցնի միջամտությունը Հարավային Կովկասի գործերին։ Նա իր կարծիքը ներկայացրել է The American Conservative հրատարակության իր հոդվածում, գրում է Gazeta.ru-ն։

«Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց եթե Հայաստանը երջանիկ ապագայի որևէ հնարավորություն ունի, իսկ Հայաստանի նման հոյակապ, հին քրիստոնեական քաղաքակրթությունը, անշուշտ, արժանի է դրան, մենք պետք է դադարեցնենք միջամտությունը Կովկասի գործերին և սահմանափակենք այն վնասները հասցնելը, ինչը մենք արդեն արել ենք հետխորհրդային տարածքում»,- ընդգծել է փորձագետը։

Քարդենն ընթերցողներին հիշեցրել է, որ ԵՄ-ն վերջերս հայտարարել է Հայաստանի տնտեսությանն աջակցելու համար 270 միլիոն եվրո հատկացնելու մասին, որը Եվրամիությունն անվանում է «գործընկերության նոր և հավակնոտ ծրագիր»:

«Իրադարձությունների այդ զարգացումը,-գրել է նա,- «լավ տրորված ճանապարհ է և չափազանց վտանգավոր նրանց համար, ովքեր գնացել են այդ ճանապարհով»։

Անդրադառնալով Ուկրաինայի օրինակին` Քարդենն ընդգծել է, որ «Հայաստանը կարող է օգտակար դասեր քաղել Ուկրաինայի փորձից»։ Փորձագետի կարծիքով, պետք է հիշել Պետդեպարտամենտի գործողությունները Վիկտորյա Նուլանդի գլխավորությամբ, «որը օգնեց Մայդանում հեղաշրջմանը և աջակցեց Կիևի ռեժիմի ՆԱՏՕ-ի նկատմամբ հավակնություններին»։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular