ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ժամանակն է, որ Ռուսաստանը օգտագործի տնտեսական լծակները, որպեսզի Հայաստանը խելքի գա. ռուս քաղաքագետ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արևմտյան երկրների և Հայաստանի միջև վերջին շփումները կասկածներ են հարուցում վերջինիս ինքնիշխան ապագայի վերաբերյալ: Երևանը, ոչ առանց կոլեկտիվ Արևմուտքի մասնակցության, որոշել է հեռանալ Մոսկվայից, մասնակցում է Բրյուսելում բարձր մակարդակի հանդիպումների, որոշում է ռուս սահմանապահներին դուրս բերել երկրի տարածքից, սառեցնում է մասնակցությունը ՀԱՊԿ-ին և սպառնում դուրս գալ այդ կազմակերպությունից, գրում է Yugsn.ru-ն:

Արդեն հիմա երևում է, թե Հայաստանը որքան հեշտությամբ է գերվել Արևմուտքի խոստումներով, և Ռուսաստանին, Թուրքիային ու Ադրբեջանին դիտարկում է որպես խոչընդոտ Եվրոպայի ճանապարհին։ Մոսկվան առաջարկում է երկրների միջև համագործակցության բարենպաստ և հավասար պայմաններ  պահպանելով բազմաբևեռ աշխարհի գաղափարները, մինչդեռ ԱՄՆ-ը և ԵՄ-ն Հայաստանը դիտարկում են որպես Ռուսաստանին ոչնչացնելու հերթական զինվոր:

«Ակնհայտ է, որ Արևմուտքը ցանկանում է Հայաստանը վերածել Հարավային Կովկասում իր չափազանց վտանգավոր ծրագրերի իրականացման գործիք։ Մենք գիտենք, որ Վաշինգտոնը և Բրյուսելը, ժամանակավոր խոստումների ներքո, ձգտում են Հայաստանին հանել ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից, դուրս բերել ռուսական ռազմակայանը և սահմանապահներին»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ն։

«Երևանը այդպես էլ չի տեսնում, թե Արևմուտքի հետ համագործակցությունն ինչի է հանգեցրել Ուկրաինային, Մոլդովային, Վրաստանին ու Բալթյան երկրներին, որոնք նույնպես կարող էին հավասար գործընկերներ լինել Ռուսաստանի հետ և նախապատվություններ ստանալ նրանից,- Yugsn.ru-ի հետ զրույցում ասել է քաղաքագետ Եվգենի Միխայլովը,- ներկայումս Հայաստանի հեռանկարը Ռուսաստանի հետ բարեկամությունը կորցնելն ու ՀԱՊԿ-ից ու ԵԱՏՄ-ից վտարվելն է»։

«Արևմուտքը խոստանալու է Երևանը դարձնել ՆԱՏՕ-ի լիիրավ անդամ, բայց մենք գիտենք, թե ինչպես են ժամանակին նման կերպ Ուկրաինային կերակրել: Բրյուսելի հանդիպմանը Հայաստանին տրվել է մի քանի միլիոն դոլար, միաժամանակ, Ռուսաստանի օգնությամբ Հայաստանը միլիարդներ է վաստակում»,- նշել է քաղաքագետը։

Եթե Ռուսաստանի կառավարության կողմից Երևանի նկատմամբ կոշտ միջոցներ ձեռնարկվեն, դժվար չէ պատկերացնել, թե դա ինչպես կանդրադառնա Հայաստանի տնտեսության վրա։

«Պետք է միացնել տնտեսական լծակները, որպեսզի Հայաստանի ռեժիմը խելքի գա։ Առայժմ մենք միայն ասում ենք, որ մենք երկար տարիների բարեկամություն ունենք և ուղղակի փորձում ենք համոզել, ինչպես երկար ժամանակ փորձում էինք համոզել Ուկրաինային։ Համոզելու կարիք չկա, պետք է ցույց տալ մեր բռունցքը, ինչքան էլ ընկերական հարաբերություններ ունենանք։ Ուկրաինական ժողովուրդի հետ մենք եղբայրներ ենք, և ինչի՞ ենք հասել։ Այլևս կարիք չկա հայերի հետ արարողակարգ պահպանել: Մենք ստեղծեցինք այդ հայկական պետությունը, պաշտպանեցինք այն այսքան տարիներ, և հիմա դեռ դիմանում ենք մեր ուղղությամբ որոշակի ծաղրին»,- ասել է Եվգենի Միխայլովը։

Հայաստանի համագործակցությունը հավաքական Արևմուտքի հետ մտահոգություններ է առաջացնում ոչ միայն Կրեմլում, այլ նաև Թուրքիայում և Ադրբեջանում։

Անկարան հստակ ակնարկել է տարածաշրջանի խնդիրների լուծմանը մասնակցելու իր ցանկության մասին, իսկ Բաքուն ուղղակիորեն ասել է, որ ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպումն ուղղված է Հարավային Կովկասում խաղաղության դեմ։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular