ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Մատաղիսում ծառայող տղեն թագավոր է»․ Սամվել Գևորգյանը վրեժ է լուծել ընկերոջ մահվան համար

ՎԻԴԵՈ

Արցախյան 44-օրյա պատերազմում անմահացած Սամվել Գևորգյանն ապրում էր Ռուսաստանի Դաշնությունում։ Հայրենիքին ծառայելու համար վերադարձել էր, պարտք ուներ, պետք է տար։

«Մնչև երկու տարեկանը շատ ծանր թոքաբորբ էր տարել, հույս չունեինք, որ Սամվելը կփրկվեր, բայց փրկվեց։ Դպրոցում շատ լավ է սովորել, որ դաս էին տալիս, տանը գիրք չէր բացում, բայց ինքը միշտ բարձր էր ստանում»,-որդու մասին պատմում է մայրը՝ Հասմիկ Գևորգյանը։

Ապագա գրոսմայստերը 2019 թվականին թողնում է իր սիրելի սպորտը՝ շախմատը, իր կյանքն ու առօրյան, և վերադառնում հայրենիք՝ ծառայության անցնելով Մատաղիսում։ Մի անգամ մորն ասել էր՝ Մատաղիսում ծառայող տղեն թագավոր է։

«Եկավ մի պահ, որ ասաց՝ ես պետք է գնամ հայրենիք՝ իմ պարտքը տալու։ Ինչքան, որ դեմ եղանք ես ու ամուսինս, միևնույն է, ինքը որոշել էր ու պետք է լիներ իր որոշումը։ Ասում էր՝ երկու տարին ի՞նչ է մամա ջան, կծառայեմ, կգամ։ Ծառայության ընթացքում մեզ ոչ մի անգամ չի անհանգստացրել, չենք էլ զգացել, թե ոնց է ինքը ծառայել։ Ավարտին մնացել էր երկու ամիս, երբ սկսվեց պատերազմը»,-ասում է մայրը։

Հասմիկ Գևորգյանը հիշում է, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին իր որդին զանգել է կեսօրից հետո և ուրախությամբ բղավել, որ թշնամու տանկն է գրավել․

«Վերջերս իմացա, որ տանկը մոտեցել է տղաներին ու հայերենով խոսել են ներսից, որ չխփեն։ Հրամանատարը թույլ չի տվել, որ տղաները մոտենան, ասել է՝ ես կմոտենամ, նոր դուք, բայց Սամվելը տեսել է, որ տանկի տակ Ադրբեջանի դրոշն է ու գոռացել է։ Հրամանատարը տանկից դուսր եկածին խփել է, Սամվելն էլ թռել էր տանկի վրա և օպերատորին խփել։ Հրամանատարը պատմեց, որ Սամվելի թևերի վրա իր զինակից ընկերը զոհվել է։ Սամվելն էլ երդվել է, որ վրեժ կլուծի ու այդ տանկը բերել է։ Պատմում են, որ ամենաթեժ կետերում են եղել, Սամվելն էլ բոլոր զենքերին տիրապետել է»։

Սամվելից վերջին զանգը տիկին Հասմիկը ստացել է հոկտեմբերի 6-ին։ Ասում է, որ զգում էր՝ որդուն ինչ-որ բան է պատահելու։

Մանրամասները՝ տեսանյութում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular