ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի համար կարևորագույն նշանակություն ունի Հայաստան-Ռուսաստան-Իրան առանցքը. Արշակ Կարապետյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Իրանը մտադիր է դիտորդ պետության կարգավիճակ ստանալ Եվրասիական տնտեսական միությունում։ Իրանի դեսպան Քազեմ Ջալալին Մոսկվայում ռուս-իրանական համագործակցությանը նվիրված միջազգային ժողովում հայտարարել է, թե առաջին փուլում Թեհրանը ցանկանում է դիտորդ դառնալ, որին կհաջորդեն հետագա փուլերը՝ Ռուսաստանի և մյուս մասնակից երկրների աջակցությամբ։ Դիվանագետն ուշադրություն է հրավիրել Հյուսիս-հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի զարգացման տեմպերի վրա, որն իրականացնում է Ռուսաստանի և Իրանի ակտիվ աջակցությամբ։ Նշենք, որ ԵԱՏՄ-ի հետ վերջին պայմանագիրը կնքվել է նախորդ տարվա դեկտեմբերին, Սանկտ Պետերբուրգում, ուր մասնակցելու համար նույնիսկ մեկնել էր Նիկոլ Փաշինյանը։

Ըստ բազմաթիվ փորձագետների՝ նրան հենց Իրանն էր խնդրել մեկնել և չխափանել համաձայնագրի կնքումը, ուստի ԵԱՏՄ-ին մասնակցելու իրանական մտադրությունը լուրջ խոչընդոտ է Հայաստանի գործող իշխանությունների՝ Արևմուտք թեքվելու քաղաքականությանը։ Առնավազն Հայաստանի կարևոր երկու գործընկերները՝ Իրանը և Ռուսաստանը, չեն հանդուրժի նման պահվածք, առավել ևս, որ Թեհրանը հենց Հայաստանն է հնարավոր կամուրջ համարում ԵԱՏՄ-ի հետ հարաբերություններում, այլ ոչ Ադրբեջանը, որի հետ ցանկացած պահի կարող են խնդիրներ առաջանալ, ուստի դեպի Արևմուտք փաշինյանական իշխանության թեքվելու փորձերը հանդիպելու են անմիջականորեն Իրանի և Ռուսաստանի հակազդեցությանը, մինչդեռ Հայաստանը հենց ինքը պետք է շահագրգռված լինի Իրանի այս մտադրությամբ, ավելին՝ փորձի օգտագործել այս հանգամանքը Հայաստան-Ռուսաստան-Իրան առանցք ստեղծելու համար, ոչ միայն իր տնտեսական, այլև քաղաքական և ռազմական անվտանգության ապահովման նպատակով։

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, Պաշտպանության նախկին նախարար գեներալ-մայոր Արշակ Կարապետյանն է այս գաղափարն առաջ քաշողներից մեկը՝ նշելով, որ Հայաստանի համար կարևորագույն նշանակություն ունի Հայաստան-Ռուսաստան-Իրան առանցքը, առավել ևս՝ այդ առանցքը շատ ավելի ամուր և պինդ կարող է լինել, եթե կնքվի ոչ միայն քաղաքական և ռազմաքաղաքական, այլ հենց տնտեսական նպատակներով։ Դա Հայաստանին հնարավորություն կտա առավել զարգանալ և ավելի ամուր ու անվտանգ լինել։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular