ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Իրատես». ՀՀԿ-ում Կարեն Կարապետյանին դեռ հանդուրժում են, բայց միշտ այդպես չի լինելու

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Իրատես» թերթը գրում է. «Քաղաքական գործչի, պետական այրի անմիջական բառապաշարը գրավում է հանրությանը։ Սակայն միշտ չէ, որ այն հօգուտ այդ գործչի է աշխատում։ Վարչապետ Կարեն Կարապետյանը մշտապես աչքի է ընկնում ժողովրդական բանահյուսության, բառուբանի օգտագործմամբ։ Այս փաստը շատ ցցուն արձանագրվեց քարոզարշավի ընթացքում։ «Հինգ տարվա ծրագրի մասին երեք ամիս ա զռռում եմ», «Ես ինչի՞ եմ էս հինգ տարվա ծրագիրը դոմփում, դոմփում, դոմփում, որովհետեւ եթե այդ ծրագիրը չլինի, մենք չենք իմանա, թե որտեղ ինչ անենք։ Մենք պիտի գոնե մի օր գույքագրենք մեր դարդուցավը, հետո մեր լոբիները հաշվենք, հետո՝ համայնքի», իսկ վերջերս էլ հայտարարել է. «Ձեզանից ակնկալում եմ «գմփոց» ռեֆորմներ», երեկ էլ թե` «ոնց պատկերացնում եք, բռնում եք, ասում եք՝ լսի, հավաքի գնա»։ Կարելի է շատ օրինակներ բերել։

Առայժմ նրա անմիջականությունն ընդունվում է, սակայն եթե 2018-ին Կարեն Կարապետյանը մնա վարչապետի պաշտոնում, այսինքն` դառնա երկրի առաջին դեմքը, միթե նրա բառապաշարը այսպիսի հանդուրժողականության կարժանանա։ Հազիվ թե։

Ի դեպ, հարազատ կուսակցությունում եւս արդեն խոսում են այն մասին, թե վարչապետի կենցաղային մակարդակի խոսքուզրույցը կամաց-կամաց պետք է իր տեղը զիջի։ Առավել եւս եթե նա 2018-ին երկրի առաջին դեմքը դառնալու հավակնություն ունի։ Ի վերջո, պետության ղեկավարների խոսքը բոլորի ուշադրության կենտրոնում է։ Եթե այսօր Կարապետյանի «յուրահատուկ» ածականներով բառապաշարը քննադատության չի արժանանում, դա դեռ չի նշանակում, որ միշտ է այդպես լինելու»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular