ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այնքան են ծեծել Արթուրին, որ նրանց թվացել է թե զոհվել է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մասիսում բնակություն հաստատած Դիանա Ղարիբյանի բազմանդամ ընտանիքը տեղահանվել է Ստեփանակերտից։ Մինչ բոլորը հավաքում էին իրերը, Դիանան ոչինչ չի արել, սպասել է, մինչև զինծառայող տղաները տուն վերադառնան։ Նրանց մասին օրեր շարունակ որևէ լուր չուներ, միայն չճշտված լուրեր էին իր ականջին հասնում, որ ողջ չեն։ Տան մի անկյունում պատի վրա փակցված է ամուսնու հոր՝ Հրանտ Ղարիբյանի լուսանկարը։ Թալիշում բնակվող 67-ամյա տղամարդը, որին ընկերները մտերմաբար «Յակուբովիչ» մականունով էին դիմում, օգնում էր բանակին, ինչով կարող էր։  2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ նա դիրքեր զինվորներին սնունդ էր բարձրացնում, օգնում այնտեղից տարհանել զոհված զինծառայողների դիերը։ Ճանապարհին սակայն, ադրբեջանցիները, նրան սպանել, ապա խոշտանգել են մարմինն ու գլխատել։ 

«Այս դեպքը խորը հետք էր թողել իմ ընտանիքի հոգեբանության վրա։ Մարդ գազան պետք է լինի, որ կտրի տարեց տղամարդու գլուխը»,- MediaHub-ին պատմում է Դիանան։

Նախքան բռնի տեղահանությունը Դիանայի ընտանիքը շատ փորձություններ է հաղթահարել։ 44-օրյա պատերազմի ժամանակ նրա ավագ որդին Արթուրն ընդամենը 40 օրվա ծառայող է եղել, երբ Քարինտակում մասնակցել է Շուշիի ազատագրման մարտերին։ Մայրն այսօր էլ ցավով է հիշում, որ տղան գերեվարվել է։

«Այնքան են ծեծել Արթուրին, որ ուշագնաց է եղել, նրանց թվացել է թե տղաս զոհվել է, թողել գնացել են։ Հրաշքի պես մի բան էր, այդ ժամանակ շրջափակման մեջ գտնվող 2 ծառայող տեսել են, որ Արթուրը շարժվում է, մոտեցել են հարցրել՝ «ախպեր, ո՞ղջ  ես», տղաս ասել է՝ «բացեք կոպերս, ես տեղանքին ծանոթ եմ, ճամփան ցույց կտամ, կճեղքենք շրջափակումը, կհասնենք Ստեփանակերտ», Այդպես փրկվել են։ Դա նոյեմբերի 9-ին էր»,- հիշում է մեր զրուցակիցը։

2023 թվականի սեպտեմբերյան իրադարձությունները 42-ամյա կնոջ համար ավելի դաժան են եղել, քանի որ Արթուրից բացի դիրքերում էր նաև մյուս որդին՝ Տիգրանը։ Նրանք բնագծի տարբեր ուղղություններում են եղել։

«Օրեր շարունակ նրանցից ոչ մի լուր չստացա։ Հավատալով բումերանգի օրենքներին՝ ամբողջ կյանքում լավություն էի անում մարդկանց, ասում էի՝ «մի օր Աստված դեմս կբերի»։ Չնայած Վանքի ուղղությամբ՝ Նարեշտարի դիրքերում գտնվող Տիգրանից լուրերն ահասարսուռ էին, ասում էին թե՝ «օդային հարվածներով դիրքերը հավասարեցվել են հողին, ոչ ոք ողջ չէ»։ Հա՛մ լաց էի լինում, հա՛մ մյուս երեխաներիս համար ուտելիք էի պատրաստում՝ հոգուս խորքում սպասելով հրաշքի»։

Սեպտեմբերի 23-ին՝ Արթուրը, 2 օր անց Տիգրանը եկան տուն։ Մայրն ասում է, որ դա համատարած քաոսի մեջ ամենաուրախ օրն էր։ 

«Այնպես պինդ էի գրկել, չէի ուզում կորցնել նրանց»,- ասում է Դիանա Ղարիբյանը, շարունակում պատմել հաջորդ փորձությունները։

Նրա ամուսինն Արթուրի հետ Հայկազովի պահեստում էր, երբ տեղի է ունեցել պայթյուն, այնուհետև ուժեղ հրդեհ է բռնկվել։ Դիանան կատարվածի մասին իմացել է ավելի ուշ, երբ ամուսինն ու տղան տուն են եկել պատառոտված շորերով, ուժասպառ ու կոտրված։ 

«Չեք պատկերացնում, թե ինչ զգացողություններ ունեի։ Ամուսնուս պատմելով մոտավոր հասկացա, որ կատարվածը աղետ է եղել։ Ողջ մնալու հավանականությունը քիչ։ Պայթյունի ալիքը նրանց տարբեր ուղղություններ է տարել, հետո երկար ժամանակ միմյանց գտել են, ամուսինս ուրախությունից լաց է եղել։ Երբ տուն եկան, ասացի՝ «հենց հիմա էլ պատրաստվեք, գնում ենք, մնալը ժամ առ ժամ դառնում էր վտանգավոր»»։

Դիանան առանց տան դուռը կողպելու, հավաքվել ու դուրս են եկել։ Գաղթի ճամփից հիշում է ադրբեջանցիների ծիծաղը և այն վախերը, որ ունեցել է զինվորական տղաների համար։ 5 տղա ու 2 աղջիկ ունեն Ղարիբյանները։ Հայաստան տեղափոխվելուց հետո էլ սկսվել է սոցիալական ծանր վիճակի դեմ պայքարը։

«Պետության աջակցություններն ամբողջովին չեն տրամադրել, իսկ տանտերը պահանջում է բնակարանի վարձը։ Տան միակ աշխատողն ամուսինս է, տղաներս առայժմ չունեն աշխատանք, քանի որ սպասում են քաղաքացիության հարցերը լուծեն։ Իսկ ես, որ կար ու ձևի մասնագետ եմ, կարի մեքենաս թողել եմ Արցախում, եթե կարի մեքենա ունենայի, կաշխատեի, կզբաղվեի ու ինչ-որ տեղ կթեթևացնեի ընտանիքիս հոգսը»,- նշեց կինը։

Հունան Թադևոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular