ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բա թե՝ «ժողովրդավարության բրենդ», «ժողովրդավարության բաստիոն».... «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

2018 թվականի իշխանափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանը փորձում է տպավորություն ստեղծել, թե Հայաստանում ժողովրդավարությունը շեշտակի ու նույնիսկ աննախադեպ մակարդակի առաջընթաց է արձանագրել, և Հայաստանը կարևոր տեղ է զբաղեցնում ժողովրդավարական երկրների շարքում։ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, թե ժողովրդավարությունը դարձել է Հայաստանի բրենդը և ռազմավարական նշանակություն է ձեռք բերել, թե՝ Հայաստանը ժողովրդավարության բաստիոն է և այլն։ Բայց այլ է ցանկալին որպես իրականություն ներկայացնելը, մեկ այլ հարց՝ իրական գործընթացները։

Պատահական չէ, որ Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության՝ անցումային երկրների մասին վերջերս հրապարակած զեկույցում արձանագրվում է, որ Հայաստանում 2023 թվականին ժողովրդավարական կառավարման վարկանիշը նվազել է՝ 2,50-ից հասնելով 2,25-ի։ Ժողովրդավարական կառավարումը ենթադրում է իշխանության թևերի միջև հակակշիռների և փոխզսպումների մեխանիզմների առկայություն, բայց Փաշինյանի կառավարման ժամանակահատվածում տեղի է ունեցել իշխանության գերկենտրոնացում։ Վարչապետին նոր իշխանական լծակներով օժտելու հետ մեկտեղ, ի մասնավորի, ճնշումների թիրախում է հայտնվել դատական իշխանությունը։

Հիշում ենք, թե ինչպես էր վարչապետի պաշտոնն զբաղեցնող անձը հրահանգներ տալիս դատարանները շրջափակելու մասին, իսկ դատավորները թիրախավորվում էին և հետապնդումների ենթարկվում։ Իսկ 2022 թվականից իշխող քաղաքական թիմի ներկայացուցիչ Կարեն Անդրեասյանի պաշտոնավարումը՝ որպես Բարձրագույն դատական խորհրդի նախագահ, ուղեկցվել է մի քանի դատավորների նշանակման ու ազատման վիճահարույց որոշումներով։ Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը ուշադրություն է հրավիրել այն իրողության վրա, թե կարգապահական ինչ միջոցներ են ձեռնարկվում այն դատավորների նկատմամբ, որոնք վիճարկում են ԲԴԽ-ի անկախությունը կամ փոխկապակցված են նախկին ռեժիմի հետ, մինչդեռ կասկածելի անցյալ ունեցող, բայց իշխանության հետ համերաշխ դատավորներն առաջխաղացում են ստանում։

Որպես օրինակ է բերվում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի քննությամբ բացասական գնահատական ստացած և քաղաքական բանտարկության որոշումներ կայացրած Մնացական Մարտիրոսյանի նշանակումը Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի նախագահի պաշտոնում։ Մյուս կողմից էլ՝ ընտրական գործընթացներում է Հայաստանը ժողովրդավարության հետընթաց ապահովել։ Նշվում է, որ հատկապես Երևանի ավագանու ընտրությունների ընտրարշավի ընթացքում տեղական դիտորդները և անկախ լրատվամիջոցները գրանցել են վարչական ռեսուրսի համատարած չարաշահման դեպքեր՝ հօգուտ իշխող կուսակցության։ Եվ ընդհանրապես, ՏԻՄ ընտրություններում իշխանությունների հակաժողովրդավարական գործելակերպը հատկապես հստակ դրսևորում է ստանում այն դեպքերում, երբ ընդդիմության թեկնածուները և հատկապես նրանք, ովքեր համայնքապետեր կամ քաղաքապետեր են ընտրվում ընտրողների տված քվեի արդյունքում, հետապնդումների են ենթարկվում և հեռացվում իրենց պաշտոններից։ Որպես օրինակ նշվում է Ալավերդու օրինակը:

«Անցած դեկտեմբերին իշխող ուժը հաջողությամբ հեռացրեց Ալավերդու քաղաքապետ Արկադի Թամազյանին,- նշում է Freedom House-ը և հավելում,- քաղաքապետերի իմփիչմենթը օրինական մեխանիզմ է, սակայն այն, թե ինչպես է իշխող կուսակցությունն այն գործի դնում՝ զուգակցելով ճնշման, շանտաժի, քաղաքական առևտրի հետ, հակասում է տեղական կառավարման լավագույն շահին և կասկածի տակ է դնում այս գործընթացների օրինականությունը»։ Փաշինյանի իշխանության օրակարգային թեմաներից է նաև կոռուպցիայի դեմ պայքարի հարցը։ Նա իր ելույթներում փորձել է պարբերաբար արձանագրել, թե Հայաստանում համակարգային կոռուպցիա չկա, բայց իշխանության ներկայացուցիչների կոռուպցիոն դրսևորումներում ներգրավվածության մասին բացահայտումները այլ բանի մասին են վկայում։

Զեկույցում նշվում է, թե մամուլում բազմաթիվ հետաքննություններ ու հրապարակումներ են արվում այն հարցի շուրջ, որ մրցույթներում իշխող ուժի հետ փոխկապակցված ընկերությունների հաղթանակի պրակտիկան շարունակվում է։ Պետական գնումների գործընթացում մեկ անձից գնումներն օրինաչափություն են դարձել, իսկ այդ ընթացակարգով գնումները համարվում են ամենառիսկայինն ու հակամրցակցայինը։ Այս ամենի հետ միասին նշվում է, որ զգալի հետընթաց է արձանագրվել խոսքի ազատության ոլորտում: Մի խոսքով, հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունը հօդս է ցնդեցրել Նիկոլ Փաշինյանի՝ ժողովրդավարության հետ կապված գլուխգովանության ամբողջ «բազան»՝ ապացուցելով, որ այս ոլորտում ևս Հայաստանի օրվա իշխանությունները լուրջ հետընթաց են գրանցել...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular