ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԵՄ երկրների ԱԳ նախարարները վաղը կքննարկեն Իրանի և Իսրայելի միջև ստեղծված նոր իրավիճակը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԵՄ ԱԳ նախարարները ապրիլի 16-ին ոչ պաշտոնական հանդիպում կանցկացնեն Իրանի հարցով՝ տեսակոնֆերանսի ձևաչափով, Իրանի նկատմամբ պատժամիջոցների հարցն առայժմ չի քննարկվում, հայտարարել է ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավարի մամուլի քարտուղար Պետեր Ստանոն։

Նա հստակեցրել է, որ բոլոր երկրները չէ, որ ԱԳ նախարարի մակարդակով են մասնակցելու հանդիպմանը։

«Այս հանդիպման թեման մեկն է՝ ինչպիսի՞ն պետք է լինեն ԵՄ-ի հաջորդ քայլերը՝ կապված Իրանի և Իսրայելի միջև ստեղծված այս նոր իրավիճակի հետ։ Ինչ վերաբերում է Իրանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու հարցին, ապա դա անդամ երկրների խնդիրն է, մենք այս ուղղությամբ դեռ նոր քայլեր չենք նախատեսում»,- ասել է Ստանոն՝ Բրյուսելում ճեպազրույցի ժամանակ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular