ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դանակահարություն՝ Լոռու մարզում․ 37-ամյա տղամարդը մոտ 15 հարված է հասցրել «Արդշին բանկ»-ի ոսկերիչ-փորձագետին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ապրիլի 9-ին դանակահարության դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 08։50-ի բաժին է զանգահարել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Թումանյանի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Ալավերդի քաղաքի Սանահին Սարահարթ թաղամասի 3 շենքի բակում  Լոռու մարզի բնակիչ 37-ամյա Արմեն Ս․-ն դանակով հարվածել և մարմնական վնասվածքներ է պատճառել Լևոն Թ․-ին:

Կարճ ժամանակ անց ոստիկանության Թումանյանի բաժնում ահազանգ է ստացվել  «Ալավերդի» բժշկական կենտրոնից և հայտնել են, որ կնոջ՝ Լոռու մարզի բնակիչ 36-ամյա Իսկուհի Մ․-ի ուղեկցությամբ, «կրծքամսի կտրած-ծակած բազմաթիվ վնասվածքներ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 39-ամյա Լևոն  Թ․-ն, ով վնասվածքները ստացել է նույն օրը, իրենց ավտոտնակի մոտ դանակահարվելու հետևանքով:

Ոստիկանները պարզել են, որ նույն օրը  ժամը 08։45-ի սահմաններում  Արմեն Ս․-ն, ով տառապում է հոգեկան հիվանդությամբ գտնվելով հոգեկան ագրեսիվ վիճակում  նշված շենքի բակում գտնվող Լևոն Թ․-ի կողմից շահագործվող ավտոտնակում անհիմն դանակով հարձակվել է վերջինիս վրա՝ ցանկանալով սպանել:
 
Լևոն Թ․-ն դիմադրել է, սակայն Արմեն Ս․-ն ձեռքի դանակով  շուրջ 15 անգամ հարվածներ է հասցրել Լևոն Թ․-ն մարմնի տարբեր հատվածներին: 

Այդ ընթացքում  նշված միջադեպին միջամտել են Լևոն Թ․-ի հայրը` 65-ամյա Գագիկ Թ․-ն, կինը Ի.Մ․-ն, և ` 15-ամյա որդին:

 Ոմն Վահեն և Տիգրանը պահել են Արմեն Ս․-ի ձեռքերը, որ չսպանի Լևոն Թ․-ին, որի ժամանակ 15-ամյա Գ.Թ․-ն փորձելով Արմեն Ս․-ի ձեռքից խլել դանակը վնասել է իր ձեռքը, ինչից հետո Արմեն Ս․-ն դիմել է փախուստի:

Ոստիկանների դեպքի վայրում հայտնաբերել են հանցագործության գործիք դանակը։

Դեպքի փաստով ոստիկանության Թումանյանի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական որտեղ դեպքի փաստով  ՀՀ քրեկան օրենսգրքի 44-155 հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Նույն օրը ոստիկանության Թումանյանի բաժին է ներկայացել Արմեն Ս․-ն, ով ձերբակալվել և մարմնի վրա վնասվածքների առկայության պառճառով, բաժնի ծառայողների ուղեկցությամբ տեղափոխվել է «Ալավերդու» բժշկական կենտրոն, որտեղից հաղորդում է ստացվել, որ վերջինիս վրա առկա են «Գլխի ճակատային շրջանի սալջարդ վերքեր, կրծքավանդակի հետին պատի կտրած-ծակած վերքեր, աջ գոտկային շրջանի քերծվածք, աջ արմնկային հոդի շրջանի հետին մակերեսի քերծվածք, աջ ձեռնաթաթի քերծվածք, աջ ծնկահոդի առաջնային շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդ, ձախ սրունքի միջին երրորդականի կտրած-ծակած վերք» վնասվածքներ, ով հայտնել է, որ դրանք ստացել է նշված շենքի բակում վերոնշյալ վիճաբանության ժամանակ՝ Լևոն Թ․-ի կողմից դանակահարվելու հետևանքով: 

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Լևոն Թ․-ն աշխատում է «Արդշին բանկ» ՓԲԸ Ալավերդու մասնաճյուղում, որպես ոսկերիչ փորձագետ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular