ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Համահայկական ճակատ» կուսակցությունը հնարավորություն ունի լուրջ քաղաքական ներկայացվածություն ապահովելու քաղաքական դաշտում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Աշխարհաքաղաքական իրողություններով պայմանավորված՝ առաջիկայում Հայաստանի ներքաղաքական կյանքում նոր զարգացումներ են սպասվում, առավել ևս, որ Հայաստանի գործող իշխանություններին Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ դժվարությամբ է հաջողվում զսպել հանրային բողոքը, և միակ պատճառը, որ գործող իշխանությունները դեռևս շարունակում են գտնվել իշխանության ղեկին, ընդդիմություն անմիաբանությունն է, նաև համապատասխան կարողությամբ ուժերի բացակայությունը։

Տևական ժամանակ Հայաստանի գործող իշխանությունները փորձում էին առաջ մղել թե՛ նոր Սահմանադրություն փոխելու և թե՛ արտահերթ խորհրդարանական ընտրությունների թեման։ Մասնավորապես, կատարելով թուրք-ադրբեջանական տանդեմի պահանջները, Փաշինյանը ցանկանում է փոխել Սահմանադրությունը, սակայն դրա համար հարկավոր է որ Սահմանադրության փոփոխությունն ու արտահերթ ընտրությունները լինեն միաժամանակ, քանի որ բարդ է լինելու հանրությանը հանել տներից և տանել Սահամանադրական հանրաքվեի, իսկ այդ դեպքում հանրաքվեն կձախողվեր, քանի որ դրա ընդունման համար անհրաժեշտ է առնվազն ընտրողների 50+1 %-ի մասնակցությունը։

Վերջին զարգացումները վկայում են, որ Փաշինյանն արդեն չի ցանկանում գնալ նաև սահմանադրական փոփոխությունների և մտադիր է առնվազն մինչև հերթական խորհրդարանական ընտրություններ ձգձգել իր պաշտոնավարումը, մինչ այդ ընդդիմադիր ուժերին հնարավորինս լուրջ հարված հասցնելով, ինչպես և սեփական արևմտամետ դաշինք ստեղծելով, որին էլ իրենց հետ քարշ կտան խորհրդարան՝ առնվազն իշխանությունը կիսելու նպատակով, իսկ եթե հաջողվի, նաև վարչական, ոստիկանական և ֆինանսական միջոցներով կրկին զավթել մեծամասնությունը, սեփական արևմտամետ դաշինքն էլ ներկայացնել որպես ընդդիմադիր։ Այս զարգացումը չափազանց իրատեսական է թվում՝ հաշվի առնելով, որ Նիկոլ Փաշինյանը պատրաստ է հրաժարվել ամեն ինչից, բայց ոչ սեփական իշխանությունից ու աթոռից, իսկ որ նա հրաշալի է զգում իրեն սպառնացող վտանգները, կարծես որևէ մեկը չի էլ հերքում։ Ինչևէ, Փաշինյանի այս ցանկությունները հակասում են Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի կենսական շահերին, ուստի հարկավոր է օր առաջ ազատվել նրա ներկայությունից, իսկ դրա համար կարող, հնարավորություններ ունեցող և իսկապես գաղափարական ազգային ուժեր են հարկավոր։ Առնվազն մեկ քաղաքական ուժ ունի աճի և Փաշինյանին իրական մրցակցություն բերելու պոտենցիալ։

«Համահայկական ճակատ» կուսակցությունը, որը տակավին վերջերս է ստեղծվել «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, Պաշտպանության նախկին նախարար գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի գլխավորությամբ, արդեն իսկ կարողացել է իր շուրջը բավական լուրջ զանգվածներ հավաքել և զարմանալի չէ, որ գործող իշխանությունները հենց Արշակ Կարապետյանին են թիրախավորում, այդ թվում՝ իրենց կերակրատաշտից օգտվող տարբեր քաղաքագետների աջակցությամբ։ Կուսակցությունը հնարավորություն ունի շատ արագ լուրջ քաղաքական ներկայացվածություն ապահովելու քաղաքական դաշտում, փորձելու համախմբել հանրությանը։

Այս պայմաններում, սակայն, փաստ է, որ ականատես ենք լինելու նաև դիմադրության այսպես կոչված փսևդոընդդիմադիրների, կամ էլ անգամ իրենց տիտղոսային ընդդիմություն հռչակած քաղաքական ուժերի կողմից, որոնց համար իդեալական պայմաններ են ստեղծվել. մի կողմից համագործակցում են Փաշինյանի հետ և օգտվում պետական գանձարանից, մյուս կողմից՝ կիսաընդդիմադիր ելույթներով շեղում են հանրության ուշադրությունը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular