ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանի ղեկավարության օրոք Հայաստանն ազատ անկման մեջ է. Արթուր Խաչատրյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Կարծում եմ՝ ակնհայտ է, որ Բրյուսելի հանդիպումը խայտառակ ֆիասկո էր և խայտառակ ձախողում: Այս մասին Խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:

«Կառավարության ղեկավարն ու չորս շատ բարձրաստիճան պաշտոնյաներ չեն հանդիպում և չեն քննարկում միայն ԱՄՆ-ի կողմից տարեկան 15 միլիոնի և Եվրոպայի կողմից տարեկան 70-ից էլ քիչ միլիոնի տրամադրումը, այն դեպքում երբ երեք տարի առաջարկվել էր 2,6 միլիարդ եվրո: Շատ կարևոր էր նաև քաղաքական հայտարարությունը: Այս իշխանությունները, որ խոսում են Եվրոպայի հետ հարաբերությունները խորացնելու, ընդլայնելու մասին, Եվրոպան պարզ ցույց տվեց, որ սա է կարմիր գիծը»,- նշեց պատգամավորը:

Անդրադառնալով Կառավարության կատարողականին՝ Արթուր Խաչատրյանը նշեց, որ բուն կատարողականի մասին Փաշինյանի զեկույցի մեջ չլսեցին: Նրա խոսքով՝ ուղերձներից մեկն էր այն, որ Փաշինյանն ասաց՝ Արցախի հարցն ուժային կենտրոնները դիտարկում էին, որ Հայաստանի վրա վզկապ անցկացնեն և Ղարաբաղի հարցն արտածին է:

«Նման բան ես հիշում եմ 1988թ․ Լիգաչովն էր ասում և դրանից հետևություն, եթե Արցախի հարցն ուղղակի «պովոդոկ» էր, ըստ Փաշինյանի, որպեսզի Հայաստանն անկախությունից զրկեն, դե Փաշինյանն էլ ամեն բան արեց, որ այդ «պովոդոկից» զրկվի: Փաշինյանի քաղաքականությունն, իր խոսքերով, ուղղված էր Արցախը զոհելուն, որ փրկի Հայաստանը, բայց մենք տեսնում ենք՝ Արցախը զոհելուց հետո ինչ՝ էլ ավելի վատ վիճակում ենք հայտնվել: Փաշինյանն իր պարտվողական քաղաքականությունը փորձում էր հրամցնել որպես միակ ռեալ պոլիտիկ, որով հնարավոր է Հայաստանը փրկել, այն դեպքում երբ իր ղեկավարման օրոք Հայաստանն ազատ անկման մեջ է և պետականության կորուստը, ցավոք սրտի, այլընտրանք է»,- ընդգծեց պատգամավորը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular