ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բաքուն կանգնած է երկընտրանքի առջև՝ օգնել դաշնակից Իսրայելին և դառնալ իրանական հարվածի թիրախ, թե պահպանել «չեզոքություն». Վարդան Ոսկանյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Իրանի Իսլամական Հանրապետությունը տասնյակ ԱԹՍ-ներով և հրթիռներով հարված է հասցրեց Իսրայելին՝ որպես վրիժառություն, Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա իսրայելական օդային հարձակմանն ի պատասխան։

Իրանական պետական ռադիոհեռուստաընկերությունը հաստատել է, որ Իրանն Իսրայելի ուղղությամբ արձակել է նաև միջին հեռահարության բալիստիկ հրթիռներ, անօդաչուներ և այլն։

Ոչ պաշտոնական աղբյուրների համաձայն՝ հարձակումն Իրանի համար ավելի մատչելի է եղել, քան Իսրայելի և Մերձավոր Արևելքի երկրների համար պաշտպանությունը։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն թեև հայտարարել է, որ պատրաստ են ինչպես պաշտպանվել, այնպես էլ՝ հարձակվել, սակայն փորձագիտական հանրությունը նշում է, որ վնասների մասին կխոսեն ավելի ուշ։

Իրանագետ Վարդան Ոսկանյանը, ամփոփելով ռազմական գործողությունը, 1or.am-ին ասաց․ «Հարվածի բնույթը եղել է ոչ թե պատերազմ Իսրայելի դեմ, այլ հենց պատասխան սահմանափակ հարված կոնկրետ իսրայելական ռազմական ենթակառուցվածքին Նեգևի անապատում։ Չնայած դրա սահմանափակությանը, կիրառվել են մեծաքանակ ԱԹՍ-ներ և մոտ մեկ-երկու տասնյակ հրթիռներ, ինչի արդյունքում թիրախը խոցվել է, չնայած իրանական հարձակման չեզոքացման նպատակով աշխատել են առնվազն չորս պետությունների՝ Իսրայելի, ԱՄն-ի, Մեծ Բրիտանիայի և Հորդանանի ՀՕՊ միջոցները։ Դատելով պաշտոնական և ոչ պաշտոնական լրահոսից, այս պահին առկա տեղեկատվությունից՝ իրանական վրիժառության գործողությունն ունի դասական հիբրիդային բնույթ։ Չհաստատված տեղեկություններով՝ իրանական հաքերները կիբեռտիրույթում կարողացել են մուտք գործել Իսրայելի ՀՕՊ-ի «Երկաթյա գմբեթ» համակարգ»»։

Այս ամենից ելնելով՝ մասնագետն առանձնացնում է նաև տեղեկատվական և քարոզչական պայքարը․ «Զուգահեռ ընթանում է համառ պայքար քարոզչական-տեղեկատվական տիրույթում։ Իրանի օդատիեզերական ուժերի հարվածներին զուգահեռ Իսրայելը ենթարկվել է նաև կիբեռհարձակման։ Հիմա էլ պայքարը շարունակվում է քարոզչական տիրույթում՝ նաև ապատեղեկատվական հսկայական հոսքերով, սակայն մի բան ակնհայտ է՝ իրանցիները շատ հստակ գիտակցում են, որ Մերձավոր Արևելքում, ցավալիորեն, հասկանում են միայն ուժի լեզուն, իսկ վրիժառությունը դիտարկվում է պարտադիր պայման բոլոր արժանապատիվ պետությունների համար»։

Ոսկանյանի վերջին միտքը, թերևս, ակնարկում է հայ-ադրբեջանական հարաբերությունները։ Իհարկե, արժանապատիվ պայքարը լավագույն միջոցն է, որը, սակայն, ՀՀ իշախանության նախընտրած ճանապարհից շատ հեռու է, իսկ արդյունքն էլի կուրուստն է։ ԵՊՀ իրանագիտության ամբիոն վարիչի գնահատմամբ՝ Իրանի հայտարարությունը, որ կպատժի այն պետություններին, որոնք կտրամադրեն իրենց օդային տարածքն իսրայելական կողմին, երկընտրանքի առաջ է կանգնեցնում նաև արհեստածին Ադրբեջանին։ «Բաքվի բարբարոսական վարչախումբը կանգնած է ճակատագրական երկընտրանքի առջև՝ օգնել իր դաշնակից Իսրայելին և դառնալ իրանական հարվածի թիրախ, թե պահպանել «չեզոքություն»,- նշեց Ոսկանյանը։

Վարդան Ոսկանյանը նաև մի քանի հետաքրքրաշարժ արձանագրում արեց․ «Իրանը ողջ աշխարհին ի ցույց դրեց, որ Մերձավոր Արևելքի այն բացառիկ պետությունն է, որը չի վախենում ոչ Իսրայելից, ոչ էլ վերջինիս դաշնակիցներից և ունակ է պատասխան հարձակում իրականացնել հենց սեփական տարածքից։ Երկրորդը՝ ընդամենը մոտ քառասուն տարի առաջվա փաստացի զրոյական հրթիռային պոտենցիալի մակարդակից այժմ Իրանը դարձել է առաջատար հրթիռային գերտերություն։ Երրորդը՝ ի տարբերություն հակառակորդի, Իրանը քաղաքակիրթ և պատասխանատու պետություն է, որի նույնիսկ պատժիչ գործողությունը միտված չէ որևէ քաղաքացիական ենթակառուցվածք խոցելուն և խաղաղ բնակչությանը ոչնչացնելուն, ինչը միանշանակորեն բարձրացնում է այս պետության վարկը համաշխարհային ասպարեզում՝ հատկապես Գազայում իրականացվող փաստացի ցեղասպանության ֆոնին»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular