Ինձ ընդհանրապես չի հուզում իմ ապօրինի ազատազրկումը, ինձ ավելի շատ հետաքրքրում է այս իշխանության ապօրինի ազատությունը. Նարեկ Մալյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆարեկ Մալյանն իր ֆեյբուքյան էջում գրել է.
Если Правду можно говорить только шепотом, значит страну захватили ВРАГИ.
(С) Вильгельм Швебель
Դատարանում վերջին խոսքիս հրապարակման ժամանակ մի քանի եզրահանգումներ ներկայացրեցի հանրությանը, որոնք իմ դատավաճռից հետո կյանքի ուժ ստացան:
1. 2018 թվականին Հայաստանում իշխանությունը զավթվել է բռնությամբ և ատելության քարոզով:
2. Այս պետությունն այլևս հայկական չէ: Պետության բոլոր օղակները հայերի նկատմամբ թշնամաբար են գործում, իսկ ադրբեջանցիների, թուրքերի նկատմամբ՝ ծայրահեղ բարեհաճ և խոնարհումով:
3. Հետևաբար՝ պետական զինանշանը և դրոշն այս պետության հետ որևէ կապ չունեն, և ազնիվ կլիներ դրանք փոխել:
4. Պետությունը, որը գործում է սեփական քաղաքացու դեմ, իր էությամբ հանցավոր է:
5. Հետևաբար՝ հարկատուն ոչ թե հերոս է, այլ՝ ակամա հանցակից:
6. Այս պետությունն այլևս չունի որևէ առաքելություն կամ նպատակ (կոռուպցիայի դեմ պայքարը, խաղաղությունը, ժողովրդավարությունը նպատակներ չեն):
7. Այս իշխանության դեմ պայքարը վաղուց քաղաքականության հետ կապ չունի: Պայքարն ազգային-ազատագրական է:
8. Շուրջ վեց տարի Հայաստանում իշխող և պետությունը կործանած խմբակի քաղաքական հայացքներն առ այս պահը ոչ ոք չգիտի:
9. Եկեղեցու դեմ արշավը շարունակվելու է այնքան, մինչև այն քանդվի-կործանվի: Դադար երբեք չի լինելու:
10. Ընդդիմությունն՝ այսօրվա առաջնորդներով, վեց տարվա ընթացքում նույնիսկ կես քայլով չի մոտեցել իշխանափոխությանը:
Մի քանի անգամ ուշադիր կարդացեք այս կետերը: Սրանք փաստեր են: Միգուցե՝ ցավոտ ու տհաճ, բայց՝ անհերքելի փաստեր: Գիտեմ, որ ծանր է, բայց պետք է ուժ գտնել և առերեսվել իրականության հետ:
Վերջում ավելացնեմ, որ ինձ ընդհանրապես չի հուզում իմ ապօրինի ազատազրկումը, ինձ ավելի շատ հետաքրքրում է այս իշխանության ապօրինի ազատությունը:
Նարեկ Մալյան, «Վարդաշեն» ՔԿՀ