ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կոչ ենք անում իրավապաշտպան կառույցներին գնահատական տալ Հայաստանում խոսքի ազատության իրավունքը ճնշելու իշխանության քաղաքականությանը. AntiFake.am-ի խմբագրության հայտարարությունը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այսօր՝ ապրիլի 15-ին, ոստիկանության ծառայողների կողմից վարչական ձերբակալության են ենթարկվել և Ոստիկանության Դավթաշենի բաժին են տարվել AntiFake.am-ի աշխատակիցներ, «AntiFake Զրույց» հաղորդման վարող Դավիթ Ֆիդանյանը և օպերատոր Իշխան Խոսրովյանը, որոնք, ըստ ոստիկանության, տեղեկատվական թռուցիկներ են փակցրել AntiFake.am կայքի հիմնադիր, «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար, «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ և վարող, քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի և նույն փոդքասթի համահեղինակ և վարող, հանրային գործիչ, քաղբանտարկյալ Վազգեն Սաղաթելյանի ապօրինի կալանավորման վերաբերյալ։ 

Այս մասին հայտարարություն է տարածել AntiFake.am-ի խմբագրությունը:

«Նրանց նկատմամբ կազմվել է վարչական արձանագրություն ՎԻՎՕ 172.2 հոդվածով։ 

Հիշեցնենք, որ «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներ և վարողներ Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանը ձերբակալվել են մարտի 22-ին և կալանավորվել են երկու ամիս ժամկետով փոդքասթի 83-րդ թողարկման ընթացքում Նիկոլ Փաշինյանի հանձնողական քաղաքականության վերաբերյալ սուր գնահատականներ հնչեցնելու համար:

Քաղբանտարկյալներ Սամսոնյանն ու Սաղաթելյանն արդեն 25 օր անազատության մեջ են։

AntiFake.am-ի խմբագրությունը դատապարտում է Հայաստանի Հանրապետությունում ազատ խոսքը լռեցնելու, մեդիագործունեությամբ զբաղվող երկու հանրային գործիչների՝ քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի ապօրինի կալանավորման մասին հանրությանը իրազեկելու փորձերը ճնշելու իշխանության հետևողական գործողությունները։ 

Կոչ ենք անում իրավապաշտպան կառույցներին և լրագրողական կազմակերպություններին գնահատական տալ Հայաստանում խոսքի ազատության իրավունքն ու ազատ մամուլը ճնշելու իշխանության նոր թափ առած քաղաքականությանը»,- նշված է հաղորդագրության մեջ։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular