ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


1951թ. Լոնդոնում կայացել է առաջին «Միսս աշխարհ» գեղեցկության մրցույթը. պատմության այս օրը ( 15 ապրիլ)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Մշակույթի համաշխարհային օր, Բոսնիա և Հերցեգովինա՝ Բանակի օր, Վրաստան՝ Սիրո օր, Ղազախստան՝ Սիրահարների օր, Հյուսիսային Կորեա՝ Մայրաքաղաքի տոնի օր, Ռուսաստան՝ Ռադիոէլեկտրոնային պատերազմի մասնագետների օր, Ուկրաինա՝ Քրեական հետաքննության աշխատակիցների օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1725 - Թուրքական զորքերը մոտեցել են Սիսիանի և Ղափանի բարձունքներին։
1764 - Էջմիածնի միաբան և Իզմիրի նախկին առաջնորդ Աբրահամ Վարդապետի ծախսերով Կ. Պոլսում Աստվածատուրի տպարանում առաջին անգամ հրատարակվել է Եղիշեն։
1840 –տեղի է ունեցել Հայկական մարզի վերացումը և կազմվել են Վրացա-իմերեթական նահանգը և Կասպիական մարզը։
1899 –ծնվել է արձակագիր, թարգմանիչ Վիվանը (Անուշավան Մարգարի Ջիդեջյան)։
1902 – Հիմնադրվել է Թիֆլիսի հայոց դրամատիկական ընկերությունը։
1904- օսմանյան հրամանատարությունը նախաձեռնել է նոր հարձակում Սասունում: Հայերը ստիպված դիմակայել են 20 անգամ գերազանցող ուժերին: Հակառակորդին հաջողվում է ծանր մարտերով մոտենալ Գելիեգուզանին: Սասունցիների ինքնապաշտպանության վերջին օջախը պաշտպանել են Անդրանիկի գլխավորած մարտիկները, բայց ի վերջո զգացվել է զինամթերքի պակասը, և ինքնապաշտպանները ստիպված են եղել տեղի տալ:
1904– ծնվել է ամերիկահայ նշանավոր նկարիչ Արշիլ Գորկին (Ոստանիկ Ադոյան)։
1906– ստեղծվել է Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը` ՀԲԸՄ-ն, որը հանդիսանում է ամենախոշոր հայկական բարեգործական հասարակական կազմակերպություններց մեկը:
1908 – ծնվել է ֆրանսիացի հայագետ, Սուրբ Ղազարի ճեմարանի անդամ Ֆրեդերիկ Ֆեյդին։
1914-Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ կովկասյան ճակատում տեղի է ունեցել Դիլիմանյան ճակատամարտը, որի արդյունքում Նազարբեկովի, Անդրանիկի և Չերնոզուբովի ղեկավարած ռուսական բանակը թուրքերին դուրս է մղել Պարսկաստանից:
1929 —ԽՍՀՄ-ում մտցվել է տարիքային կենսաթոշակային համակարգ։
1941 —ծնվել է հայազգի խորհրդային և ուկրաինական կինոռեժիսոր, սցենարիստ Ռոման Բաբայանը։
1957 –վախճանվել է թարգմանիչ Արշավիր Խոնդկարյանը։
1965 –տեղի է ունեցել Երևանի պետական համալսարանի գլխավոր մասնաշենքի հանդիսավոր բացումը։
1971 –վախճանվել է բանաստեղծ, դրամատուրգ, թարգմանիչ Գուրգեն Բորյանը։
1993-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Չիլիի հետ։
2005- Համաշխարհային բանկի կողմից Հայաստանի կառավարությանը տրամադրվել է 20 միլիոն դոլարի վարկ Երևանի ջրամատակարարման և ջրահեռացման ծրագրի համար։
2008-Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ և պաշտպանության նախարարի առաջին տեղակալ է նշանակվել Յուրի Խաչատուրովը:
2010-Երևան-Իջան ավտոճանապարհի 118-րդ կիլոմետրի հատվածը փլուզվել է սողանքի պատճառով:
2015- Եվրախորհրդարանը ընդունել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձև՝ կոչ անելով Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը, առանց նախապայմանների վավերացնել հայ - թուրքական արձանագրությունները և բացել Հայաստանի հետ սահմանը:
2016-Մոսկվայի դատարանը Լևոն Հայրապետյանին դատապարտել է 4 տարվա ազատազրկման:
2018-«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը հրապարակել է քաղաքացիական անհնազանդության զանգվածային գործողությունների ծրագիրը և կոչ արել քաղաքացիներին նախ արգելափակել Երևանի ծայրամասերը կենտրոնին կապող բոլոր կամուրջները։
2021- Բաքվում գտնվող Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն աղմկահարույց հայտարարություն է արել առ այն, որ Ադրբեջանի նախագահներ Հեյդար և Իլհամ Ալիևները պարբերաբար փող են առաջարկել Ղարաբաղի համար, բայց Հայաստանի նախկին ղեկավարները մինչև Փաշինյանը, մերժել են առաջարկը։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1450 —տեղի է ունեցել ֆորմինիի ճակատամարտը, որի ժամանակ ֆրանսիական բանակը ջախջախել է անգլիական էքսպեդիցիոն կորպուսին։
1452– ծնվել է իտալացի աշխարհահռչակ նկարիչ, ճարտարապետ, քանդակագործ, նաև բժիշկ ու գյուտարար Լեոնարդո դա Վինչին:
1795 —Լիտվան մտցվել է Ռուսական կայսրության կազմ։
1843 – ծնվել է ամերիկացի գրող Հենրի Ջեյմսը։
1874 —Փարիզում լուսանկարիչ Նադարի արվեստանոցում բացվել է իմպրեսիոնիստ-նկարիչների առաջին ցուցահանդեսը, որտեղ չճանաչված նկարիչներ Մոնեն, Ռենուարը, Պիսսարոն, Սեզանը և Դեգան ցուցադրել են իրենց աշխատանքները։
1877 —իտալացի գյուտարար էնրիկո ֆորլանինին օդ է բարձրացրել իր ստեղծած առաջին նախա-ուղղաթիռը։
1891– ամերիկացի գյուտարար Թոմաս Էդիսոնը ցուցադրել է իր ստեղծած կինետոսկոպը` շարժվող պատկերներ ցուցադրող սարքը:
1894– ծնվել է ԽՄԿԿ առաջին քարտուղար, ԽՍՀՄ մինիստրների խորհրդի նախագահ Նիկիտա Խրուշչովը:
1896 –կայացել է Առաջին ժամանակակից Օլիմպիական խաղերի փակման հանդիսավոր արարողությունը Աթենքում։
1912 –ծնվել է Հյուսիսային Կորեայի նախկին առաջնորդ Կիմ Իր Սենը։
1924 —ԱՄՆ-ում հրատարակվել է աշխարհում առաջին ավտոճանապարհների ատլասը։
1928– Տաջիկստանը արաբական այբուբենից անցել է լատինական այբուբենի օգտագործման:
1942 –ծնվել է ամերիկացի գործարար Քենեթ Լեյը, որը առավել հայտնի է որպես «Էնրոն» կորպորացիայի հիմնադիր և գործադիր տնօրեն։
1949– ծնվել է ռուս ճանաչված երգչուհի, խորհրդային և ռուսական էստրադայի առաջին մեծության աստղերից մեկը հանդիսացող Ալլա Պուգաչովան։
1951 —Լոնդոնում էրիկ Մորին կայացրել է առաջին «Միսս աշխարհ» գեղեցկության մրցույթը։
1955 —ԱՄՆ-ի Իլինոյս նահանգի Դեզ-Պլենզ քաղաքում Ռեյ Կրոկը բացել է իր առաջին «Մակդոնալդս» ռեստորանը։
1989– Անգլիայի Շեֆիլդ քաղաքի Հիլզբորո ֆուտբոլային մարզադաշտում տեղի են ունեցել ողբերգական դեպքեր, որոնց արդյունքում զոհվել է մոտ 100 մարդ 700-ից ավելին ստացել են մարմնական վնասվածքներ:
1998 - Հյուսիսային Իռլանդիայի, Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորության և Իռլանդիայի Հանրապետության միջև ստորագրվել է «Ավագ Ուրբաթի» պայմանագիրը
1998- վախճանվել է կամբոջական քաղաքական գործիչ «կարմիր կխմերների» առաջնորդ Պոլ Պոտը։
2019 —Փարիզի Աստվածամոր տաճարում բռնկվել է հրդեհ, որի արդյունքում փլվել է տանիքը։

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular